×

Ռեստորանների hայկական միությունը նոր անդամներ ունի

Այսօր կայացել է Ռեստորանների հայկական միության  (ՌՀՄ) Խորհրդի հերթական նիստը։

Նիստում հաստատվել են ՌՀՄ նոր անդամները՝ «Պեկին», «Դոլմա», «Արմլանչ», «Արիես լանչ», «Մորենա», «Կոնտինենտալ» հանրային սննդի ձեռնարկությունները։

Այնուհետեւ ներկայացվել է ՌՀՄ նախաձեռնած եվ կառավարության կողմից ընդունված հանրային սննդի ոլորտին աջակցության ծրագիրը։

«Այս առումով կարեւորվել է ՌՀՄ միասնական ջանքը եւ ունեցած հաջողությունը։
Քննարկվել են նաեւ սահմանափակումների մեղմացման հետագա քայլերի համակարգումը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքների խնդիրները», - ասված է միության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին