Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն (ՏԶՆԿ) անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-hունիս ամիսներին ծառայությունների ծավալին:
Ծառայությունների ծավալում 5 եւ ավել տոկոս մասնաբաժին ունեցող ոլորտների կատարողականը դիտարկելիս ամենամեծ անկումը 2020թ.-ի առաջին կիսամյակում 2019թ.-ի նույն կիսամյակի համեմատ արձանագրվել է կացության եւ հանրային սննդի կազմակերպման դեպքում՝ 42,6 %:
Առանձին վերցված՝ կացության կազմակերպման ենթաոլորտի ծավալների անկումը կազմել է 61,2%, հանրային սննդի կազմակերպման ենթաոլորտի ծավալների անկումը՝ 37,3%:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: