Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրներն ու դրանց լուծման առաջարկությունները։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
«Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսեւորենք՝ այնքան ավելի լավ»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը: Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել եւ ներկայացնել կառավարության հաստատմանը:
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
Նիկոլ Փաշինյանը ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել է մարզերում ժամանակակից ռեստորանների եւ սրճարանների հիմնման նախաձեռնություններով հանդես գալ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: