«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը Մեդիամաքսի Banks.am կայքում հրապարակված հարցազրույցում հայտնել է, որ ընկերությունը իտալական ռեստորան է բացում: Ներկայացնում ենք ամենակարեւորը 3 հարց ու պատասխանով:
1. Ինչպե՞ս է կոչվելու նոր ռեստորանը։
Casa Nostra, ինչը թարգմանաբար նշանակում է «մեր տունը»։
«Տնական կամ ընկերական է ոչ միայն ռեստորանի ջերմ ու խաղաղ մթնոլորտը, այլեւ դա ավելի շատ մեր խոսքն է, կոչը մեր հյուրին՝ համեցեք մեր հյուրընկալ տուն, մեր ընտանեկան տաքուկ ու համեղ անկյուն», - ասել է Դավիթ Երեմյանը:
2. Որտե՞ղ է գտնվում ռեստորանը։
Casa Nostra-ն գտնվում է Բյուզանդի փողոցում, նորաբաց այգու տարածքում նորակառույցներից մեկի առաջին հարկում։
«Այդ հատվածն այսօր ամենամարդաշատ, երեւանյան զբոսանքի ու ժամանցի համար նախատեսված վայրերից է, որը քիչ-քիչ ռեստորանների գեղեցիկ պուրակի է վերածվում», - ասել է Դավիթ Երեմյանը:
3. Ո՞վ է Casa Nostra-ի շեֆ-խոհարարը:
Ռաֆայել Կազումյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի է որպես «Թեժ խոհանոց» հեռուստաշոուի վարող եւ ժյուրի։
Ռաֆայել Կազումյանը կրթություն է ստացել Փարիզի «Le Cordon Bleu» դպրոցում։ Մոսկվայում աշխատել է հայտնի իտալական շեֆ-խոհարար Միրկո Ձագոյի հետ, ով էլ Ռաֆայելի համար դարձավ ուսուցիչ ու իտալական խոհանոցի բացահայտողը։
Հետագայում նա համատեղ նախագիծ է իրականացրել իտալացի շեֆ Լուիջի Ռեպոլլիի հետ։ Ռաֆայել Կազումյանը աշխատել է նաեւ Միշլենյան 2 աստղ ունեցող Noma (Կոպենգագեն), L’Effervescence (Տոկիո) ռեստորաններում, Մոնտենեգրոյում ղեկավարել է 6 տարբեր կոնցեպտուալ ռեստորաններ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: