Փետրվարի 24-ին կմեկնարկի Մեծ պահքը, որին հետեւողներն այդ շրջանում կհրաժարվեն կենդանական ծագում ունեցող կերակուրներից եւ ալկոհոլային խմիչքներից։
MBG Hospitality ընկերության ռեստորանները հիմնականում աչքի են ընկնում մսի նկատմամբ ընդգծված վերաբերմունքով, բայց դա չի նշանակում, որ ոչ կենդանական բաղադրիչներ չպարունակող ճաշատեսակներ չունեն։
Լուսանկարը՝ MBG Hospitality
Ընկերության կազմում գտնվող եւ Երեւանի կենտրոնում տեղակայված ռեստորաններից մի քանիսը արդեն մի քանի տարի է, ինչ պահքի շրջանի համար հատուկ ճաշացանկ են կազմում։
Հաշվի առնելով MBG Hospitality ընկերության ռեստորանների ձեւաչափը՝ ընտրվել է դրանցից երեքը՝ «Ոստան», «Չինար», «Tsirani home», որոնց հաճախորդներն իրենց նախընտրած ուտեստները կարող են ընտրել պահքի հատուկ մենյուից։
Լուսանկարը՝ MBG Hospitality
Յուրաքանչյուր ռեստորանի շեֆ-խոհարար՝ ըստ տվյալ վայրի այցելուների նկարագրի, ընտրել է Մեծ պահքի շրջանում մատուցվելիք ճաշատեսակների ցանկը։ Ռեստորանների պահքի մենյուներում ներառված են սեթեր, որոնք ոչ միայն գրավիչ ու համեղ են, այլեւ հարմար այցելուների գրպանին։ Հատուկ մենյուներում կան նախուտեստների, հիմնական ուտեստների սեթեր, ապուրներ, որոնք կգոհացնեն պաս պահող այցելուներին։
«Ոստան» ռեստորան
«Ոստան» ռեստորանում հնարավոր է համտեսել ինչպես պահքի պարզ ուտեստներ՝ խորոված բանջարեղեն, հումուս, մութաբալ, «Իմամ բայալդի», սմբուկի խավիար, այնպես էլ հատուկ մշակված ճաշատեսակներ, ինչպես օրինակ՝ տապակած խնձորով բրինձ, կարտոֆիլով, գազարով, կանաչիով կոտլետներ եւ այլն:
Լուսանկարը՝ MBG Hospitality
Այն այցելուները, որոնք նախորդ տարի պահքի շրջանում եղել են «Ոստան» ռեստորանում ու փորձել պասային ուտեստներ, այս տարի կարող են գտնել մի շարք նորություններ, քանի որ պասային ճաշացանկը թարմացվել ու հարստացել է։
Լուսանկարը՝ MBG Hospitality
«Չինար»
«Չինար» ռեստորանում, որտեղ ճաշացանկն անդրկովկասյան է, անգամ պահքի շրջանում այդ խոհանոցին հատուկ շեշտադրումները պահպանվելու են։ Այստեղ կարողացել են մշակել պասային լիարժեք մենյու՝ իր բոլոր բաղադրիչներով:
Լուսանկարը՝ MBG Hospitality
Չինարի պասային ճաշացանկում այցելուները կգտնեն ե՛ւ նախուտեստներ, ապուր, աղցան, ե՛ւ հիմնական ուտեստներ՝ փխալիից եւ աղցանի տեսքով պասուց տոլմայից մինչեւ ըմպելիք ու հատուկ դեսերտներ:
Լուսանկարը՝ MBG Hospitality
«Tsirani home» ռեստորան
Երեւանի ջերմ «տներից» մեկում՝ «Tsirani home»-ում, մեր համաքաղաքացիները պահոց ուտեստների ընտրության բավականին մեծ հնարավորություն կունենան։ Որոշ ճաշատեսակներ կենդանական ծագման բաղադրիչների փոխարինման հաշվին հիմնական մենյուից զատ ներառվել են նաեւ պասային ճաշացանկում։ Բացի այդ, խոհարարներին հաջողվել է հետաքրքիր եւ նոր առաջարկներ մշակել։
Լուսանկարը՝ MBG Hospitality
Անի Խչոյան
Լուսանկարները՝ MBG Hospitality-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: