GasttoVino-ն հունվարի 21-ին տեղեկացրել էր, որ 2020թ. սեպտեմբերից Հայաստանում օրգանական գյուղատնտեսներ կպատրաստեն:
Փետրվարի 6-ին կայացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել գործընկերության բոլոր կողմերին՝ Ավստրիայի զարգացման գործակալությանը, Ավստրիայի` բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրին (APPEAR), BOKU համալսարանին եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամին:
Ռեկտորը տեղեկացրել է, որ համալսարանի ուսանողների գործնական կրթության եւ փորձուսուցման համար նպատակայնորեն կօգտագործվի համալսարանի՝ Ակունք համայնքում գտնվող, ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող Օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական կենտրոնը, որը համալսարանին է նվիրաբերել մեկ այլ գործընկեր՝ Շեն ՀԿ-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: