Asador-ի այցելուներին 2020 թվականին նորություններ են սպասում. շուտով այս ռեստորանում կարող եք Ֆրանսիայի հյուսիսի ծովամթերք համտեսել՝ ծովախեցգետիններ, կրաբեր, ոստրեներ: Asador-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը վերջերս այցելել է ֆրանսիական Viviers d'Audierne ձկնագործական ընկերություն, ծանոթացել տեսականուն ու քննարկել ծովամթերքը Հայաստան ներմուծելու պայմանները:
Ձկնորսների ձեռքով բռնած
Asador-ում մատուցվող ծովամթերքի մեծ մասը Հնդկական օվկիանոսից է: Հյուսիսային ծովից էլ մի փոքր մաս ունենք, որոշ տեսակի ծովամթերք ստանում ենք նաեւ Ֆրանսիայից, բայց Viviers d 'Audierne ընկերության հետ նոր համագործակցության շնորհիվ մեր ֆրանսիական տեսականին էականորեն կավելանա:
Առանձնահատկությունն այն է, որ սրանք ֆերմերական ձկներ չեն, այլ թարմ ու ավանդական եղանակով ստացված ծովամթերք է: Viviers d 'Audierne ընկերությունն աշխատում է անմիջապես ձկնորսների հետ:
Այս ընկերության ապրանքատեսակները շատ բարձր որակի են: Ավելի քան 50 տարի Viviers d 'Audierne-ն շուկայում տարբեր տեսակի կենդանի խեցգետիններ եւ թարմ ձկներ է վաճառում:
Նոր խեցգետիններ եւ կրաբեր
Viviers d 'Audierne-ը հայտնի է եվրոպական կապույտ խեցգետիններով, սա ամենաթանկ տեսակներից մեկն է. միսն իսկապես քաղցր է:
Բացի եվրոպական խեցգետիններից մեր ճաշացանկում ավելանալու է նաեւ կրաբերի տեսականին: Դրանցից մեկը հայտնի սարդի նման կրաբն է: Նորություններ կլինեն նաեւ ոստրեներից:
Բնական ու համեղ
Viviers d 'Audierne-ը փոքր ընկերություն է համարվում, բայց աշխատում է Ֆրանսիայի լավագույն ռեստորանների հետ:
Գտնվում է Ֆրանսիայի Բրետան թերակղզու արեւմտյան հատվածում, ծովի ափին: Ծովի ջերմաստիճանը եւ հոսանքները նպաստում են նրան, որ ծովամթերքը բավականին համեղ է դառնում:
Ծովամթերքը կստանան կենդանի վիճակում
Ծովամթերքը ձկնորսներից կենդանի վիճակում ստանալուց հետո ընկերության աշխատակիցները ձեռքերով տեսակավորում են այն ու տեղավորում լողավազանների մեջ:
Տրամադրում են նաեւ ֆիլտրման ամենաժամանակակից համակարգերը, որոնք երաշխավորում են ծովամթերքի թարմությունը:
Viviers d'Audierne-ը հիմնականում ծովամթերքը վաճառում է կենդանի վիճակում, ոչ բոլոր ընկերություններն են նման կերպ աշխատում:
Asador-ը նույնպես ծովամթերքը կենդանի վիճակում է ստանալու: Այն պահլու ենք մեր լողավազաններում, ուստի ծովամթերքը մշտապես թարմ կլինի:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Asador-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: