×

Արսեն Հովհաննիսյանը` Grup Viñas-ի ներկայացուցիչների հետ Լուսանկարը՝ Asador

Asador-ում շուտով իսպանական սթեյքեր կլինեն

Asador ռեստորանում կավելանա սթեյքերի տեսականին. Grup Viñas իսպանական հայտնի մսագործական ընկերության տավարի միսը մեծ ծավալներով հասանելի կլինի ռեստորանում: Asador-ի ներկայացուցիչը վերջերս այցելել է Բարսելոնայի հարեւանությամբ գտնվող Վիկ քաղաք, ծանոթացել Grup Viñas ընկերության արտադրանքին եւ պայմանավորվածություն ձեռք բերել՝ մշտական թարմ ու յուրահատուկ կտրվածքներով տավարի միս ներմուծել Հայաստան: 

Ճաշացանկի նորությունների եւ մսագործական ընկերության այցի մանրամասների մասին պատմում է Asador ռեստորանի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը: 

Մշտական թարմ միս ունենալու համար 

Asador ռեստորանին մշտապես հաջողվում է լայնորեն ապահովել ծովամթերքի տեսականին, մինչդեռ սթեյքերի մասով կայունության խնդիր ունենք. երբեմն մեր ուզած ծավալներով նույն որակի տեղական միս չի հաջողվում ստանալ: Մեկ այլ խնդիր էլ կա՝ հնարավոր է նույն ֆերմերից մի անգամ շատ հաջող միս գնենք, հաջորդ անգամ նույն մատակարարը չկարողանա որակն ապահովել: Այսպիսով` ուզում ենք ընդլայնել մեր սթեյքերի տեսականին, որպեսզի նաեւ մեր հաճախորդներին ընտրության մեծ հնարավորություն տանք: 

Տեղականից ու ռուսականից բացի 

Հայաստանում կամ տեղական միսն է տարածված, կամ ռուսականը՝ մսամթերք արտադրող ավանդական երկրներից սթեյքեր Հայաստանում քիչ են ներկայացված: Asador-ում նույնպես հիմնականում տեղական կամ ռուսական տավարի միս ենք օգտագործել: Grup Viñas ընկերության որոշակի տեսականի նույնպես ունեինք. մինչ այս առցանց աշխատել ենք իրար հետ, բայց մեր հանդիպումից հետո որոշել ենք ընդլայնել համագործակցությունը եւ մշտական տավարի մսի թարմ տեսականի ստանալ: 

Միսը ներմուծվելու է օդային ճանապարհով, ինչը նշանակում է՝ ապրանքը շատ արագ տեղ կհասնի ու մենք ամեն շաբաթ կունենանք թարմ մսամթերք: 

Ռեստորանում տեղական միս կշարունակենք ապահովել: Հաճախ այցելուներն ուզում են բոլոր տեսակի մսերից էլ փորձել: Ճաշացանկում կունենանք արգենտինական, ռուսական, իսպանական, տեղական սթեյքեր: Այդ շարքը լրացվելու է. քննարկում ենք նաեւ ավստրալիական մսի ներմուծումը:

Ինչո՞ւ է ընտրվել Grup Viñas-ը

Grup Viñas-ը Իսպանիայի շուկայում ամենախոշոր մսագործական ընկերություններից մեկն է, մասնագիտացված է տավարի մսի արտադրության մեջ: Ընտանեկան բիզնես է, այժմ երրորդ սերունդն է կառավարում: 


Արսեն Հովհաննիսյանը` Grup Viñas-ի գործարանում Լուսանկարը՝ Asador

Իրենց սեփական ֆերման ունեն ու նաեւ աշխատում են Կատալոնիայի տարբեր ֆերմերների հետ: Առանձնահատկությունն այն է, որ կենդանիներին խոտով չեն կերակրում, այլ հատուկ կեր են տալիս, որն էլ ապահովում է մսի յուրահատուկ որակն ու համը: Աշխատում են երիտասարդ անասունների հետ, ուստի միսն ավելի հյութալի է, յուղը՝ քիչ: Ունեն մի քանի ցեղատեսակներ՝ Charolais, Limousin, Holstein: 


Grup Viñas-ի գործարանում Լուսանկարը՝ Asador

Գործարանը գերժամանակակից է, մատուցում է բոլոր տեսակի ծառայությունները՝ սպանդանոցից մինչեւ փաթեթավորում: Միսը ստերիլիզացվում է բոլոր փուլերում, արհեստական նյութերով մշակումներ չեն արվում: Ընկերությունում բոլոր փուլերը փողկապակցված են, եւ եթե որեւէ կտոր լավը չլինի, կարող են անմիջապես գտնել, թե որ ֆերմերի կենդանին է եղել եւ աշխատել որակի բարելավման վրա: 

Համը կտրվածքից է կախված 

Grup Viñas ընկերության մասնագետներն աշխատում են տարբեր երկրների շուկաների հետ ու բոլորի կտրվածքներին տիրապետում են: 


Grup Viñas-ի արտադրանքը Լուսանկարը՝ Asador

Asador ռեստորանի համար հատուկ կտրվածքով միս է մատակարարվելու, մենք ցանկացել ենք diaphragm կտրվածքը, որը բավականին հաջող վաճառվում է մեր ռեստորանում: Կունենանք նաեւ կողամսերի churrasco կտրվածք՝ մեր ուզած երկարությամբ: Աշխատելու ենք նաեւ այլընտրանքային կտրվածքներով, դրանց գինն ավելի մատչելի կլինի, բայց համային առումով չեն զիջի մյուսներին: 

Ամալի Խաչատրյան 

Լուսանկարները՝ Asador-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին