Ֆրանսիական PAUL («Փոլ») սրճարանների ցանցը շուտով մուտք կգործի Հայաստան։
Այդ մասին այսօր տեղեկացրել է «Գալաքսի» ընկերությունների խումբը, նշելով, որ երկամյա բանակցություններից հետո պայմանագիր է ստորագրել PAUL Interntional-ի հետ։
Պայմանագրի համաձայն, առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի 5 PAUL սրճարան:
««Գալաքսի» ընկերությունների խմբում հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտը այն կարեւոր ուղղություններից է, որտեղ մենք տարիներ շարունակ նորամուծություններ ենք բերում, փոփոխում ենք ոլորտի խաղի կանոնները, եւ PAUL-ը այդ առումով մեր հերթական ձեռքբերումն է։ 130 տարվա վաղեմություն ունեցող այս բրենդը մի ամբողջ փիլիսոփայություն է, որը սովորեցնում է փոքրիկ ուրախություններով կյանքը սիրելու ու վայելելու արվեստը՝ ֆրանսիական «arts de vivre»-ն», - ասել է «Գալաքսի» խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: