×

Իտալո Բասիի հեղինակային ընթրիքը «Նաիրի» ռեստորանում

Նոյեմբերի 28-ին «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի «Նաիրի» ռեստորանում կկայանա Միշլենյան աստղ ունեցող իտալացի հայտնի շեֆ-խոհարար Իտալո Բասիի ընթրիքը:

Իտալո Բասին Իտալիայում հայտնի է որպես երեք Միշլենյան աստղի արժանացած շեֆ-խոհարար: Նա Ֆլորենսում աշխարհահռչակ Enoteca Pinchiorri ռեստորանի առաջին շեֆ-խոհարարն է եղել, որտեղ աշխատել է ավելի քան 23 տարի:

2015-ին, ավարտելով համագործակցությունը Enoteca Pinchiorri-ի հետ, Իտալո Բասին Սարդինիայում հիմնել է Confusion Boutique ռեստորանը, որը 2018-ին եւս արժանացել է Միշլենյան աստղի:

Սա Իտալո Բասիի երկրորդ այցն է Հայաստան, այս անգամ նրան հրավիրել են «Նաիրի» ռեստորանը եւ WineWorks-ը: Իտալացի շեֆ-խոհարարը հյուրերին ներկայանալու է իր հեղինակային ճաշացանկով:

Պայմաններին ծանոթանալու եւ ամրագրելու համար զանգահարեք «Նաիրի» ռեստորան ՝ 010 59 16 08, 044 59 16 08 հեռախոսահամարներով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին