×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Asador-ի կրաբը, պատրաստման եղանակը եւ ուտելու նրբությունները

Կրաբը (ծովախեցգետինը) համարվում է Asador ռեստորանի «աստղային» ուտեստներից մեկը: «Ամբողջական կրաբ սեւ պղպեղի սոուսում» այս անվանմամբ այն կարելի է գտնել ռեստորանի ճաշացանկում: 

Asador-ում ոչ միայն հետեւում են կրաբի պահպանման եւ պատրաստման հայտնի եղանակներին, այլեւ տրամադրում են բոլոր գործիքները, որոնցով այս ուտեստը պետք է ճիշտ ուտել: 

Asador-ում GastroVino-ին պատմել են կրաբի յուրահատկությունների եւ ուտելու ձեւերի մասին: 

Կրաբը՝ Նորվեգիայից, բաղադրատոմսը՝ Սինգապուրից 

Asador-ում կրաբը ներկայանում է հայտնի սինգապուրյան բաղադրատոմսով: Կրաբը պատրաստում են սեւ պղպեղի սոուսում, որը Սինգապուրում 1950-ականներից են օգտագործում: Մոտ 25 գրամ սեւ պղպեղ է օգտագործվում կրաբը պատրաստելու համար, ուստի այն բավականին կծու ճաշատեսակ է համարվում: 

Asador-ը կրաբը ներմուծում է Նորվեգիայից: Եվրոպական շագանակագույն կրաբը չափերով մեծ է եւ շատ միս է պարունակում: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կրաբի սիրահարները համի տարբերություն նույնպես կնկատեն, եթե այլ մայրցամաքների կրաբ փորձել են: 

Ռեստորանը, բարձրորակ մատակարարից կրաբը ստանալուց հետո, այն պահում է համապատասխան ջերմաստիճանային եւ սանիտարական պայմաններում: 

Կրաբ ուտելու մշակույթը 

Ովքեր երբեւէ կրաբ չեն կերել, այս ռեստորանում կսովորեն՝ ինչպես օգտվել գործիքներից, ինչպես կոտրել կրաբը եւ ստանալ միսը: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մինչ կրաբը կմատուցեն, սեղանին դրվում են գոգնոցը, ձեռնոցները եւ կրաբ կոտրիչը (crab cracker): 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Այս գործիքի միջոցով սկսում եք կոտրել կրաբի թեւերը, այնուհետեւ պատառաքաղի նման բարակ գործիքով կրաբի թեւերից փորձում եք դուրս բերել միսը՝ փորելով կամ քաշելով այն: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Այս ծովամթերքի բոլոր հատվածներում միս կա՝ նույնիսկ բարակ ոտքերում, որոնք կրկին պետք է կոտրել ու փորձել միսը դուրս բերել: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Դժվար չէ կրաբ ուտելը, որովհետեւ խոհարարներն այն պատրաստելու ընթացքում որոշ ամուր հատվածներ կոտրում եւ առանձնացնում են, որպեսզի այցելուի համար ավելի հեշտ ու հաճելի լինի ուտեստից օգտվելը: 

Ամալի Խաչատրյան 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին