×

Էրիկ Սարգսյանը Լուսանկարը՝ Sputnik/Alex Shlamov

Էրիկ Սարգսյանը ճանաչվել է Վրաստանի լավագույն խոհարար

Թբիլիսիի բնակիչ Էրիկ Սարգսյանը ճանաչվել է Վրաստանի լավագույն խոհարար:

«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նա նվաճել է այդ տիտղոսը՝ հաղթելով Bocuse d'Or Georgia մրցույթում:

Նոյեմբերի 2-3-ին Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում կայացած Bocuse հեղինակավոր մրցույթի ազգային ընտրության եզրափակիչ փուլում մրցում էին ութ մասնակիցներ:

Լուսանկարը՝ Bocuse d’Or Georgia


Ժյուրիի կազմում էին Վրաստանի 8 առաջատար շեֆ-խոհարարներ, այդ թվում՝ Bocuse d’Or Georgia-ի նախագահ Լեւան Կոբիաշվիլին:

Լուսանկարը՝ Bocuse d’Or Georgia


Էրիկ Սարգսյանը 2021 թվականին Լիոնում անցկացվող Bocuse d’Or միջազգային խոհարարական մրցույթում Վրաստանը ներկայացնելու իրավունք է վաստակել: Մինչ այդ նա կմասնակցի 2020 թվականի մայիսի 28-ից 29-ը Տալլինում կայանալիք Bocuse d’Or Europe մրցույթին:

Էրիկ Սարգսյանը Լուսանկարը՝ Bocuse d’Or Georgia


Bocuse d’Or մրցույթը հիմնադրվել է Ֆրանսիայում 1987 թվականին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին