×

Լուսանկարը՝ Պանդոկ Երեւան Գետափին

Հայկական ռեստորաններ բուսակերների համար՝ ըստ Tripadvisor-ի

2019 թվականի մայիսին ներկայացրել էինք 10 լավագույն հայկական ռեստորանները՝ ըստ Tripadvisor-ի հոդվածը:

Այսօր էլ ներկայացնում ենք այն 9 ռեստորանները, որոնք Tripadvisor-ում այցելուների թողած մեկնաբանությունների եւ գնահատականների համաձայն՝ հարմար են բուսակերների համար եւ ունեն վեգան տարբերակներ:

1. Շերեփ ռեստորան


Թեպետ այցելուների մեծ մասն այստեղ հայկական մսային ուտեստներ է փորձում, բայց կան նաեւ մեկնաբանություններ բուսակերների կողմից, որոնք որակյալ սնունդ են փորձել ռեստորանում եւ լավ ժամանակ անցկացրել:

2. Լիմոնե Կասկադ


Ռեստորանի այցելուները, ճիշտ է, նշում են, որ այն դրախտային է մսային ուտեստների սիրահարների համար, բայց բուսակերներն ու առողջ սնունդ նախընտրողներն էլ այստեղ քաղցած չեն մնա:

3. Պանդոկ Երեւան Գետափին


Ռեստորանի հյուրերը նշում են, որ այն շատ հարմար է ընտանեկան առիթներ նշելու համար եւ ունի հայկական ուտեստների հարուստ տեսականի: Բուսակերներն այստեղից հիասթափված չեն հեռանա:

4. Ինդիան Մեհակ ռեստորան եւ բար


Բուսակեր այցելուները նշում են, որ ռեստորանն իդեալական է իրենց համար, քանի որ տեսականին շատ մեծ է: Ռեստորանի հյուրերը գոհ են ինչպես մթնոլորտից եւ սպասարկումից, այնպես էլ ուտելիքի որակից եւ բազմազանությունից:

5.Black Angus Երեւան


Չնայած անվանումը հակառակի մասին է հուշում, այստեղ կան առաջարկներ նաեւ բուսակերների համար՝ աղցաններ, ապուրներ եւ վեգան բուրգեր:

6. Eat&Fit առողջ սննդի սրճարան


Սրճարանը հայտնի է առողջ սննդի սիրահարների եւ բուսակերների շրջանում,  կարելի է ասել, որ համար առաջին ընտրություններից է: Մեկնաբանություններում նշվում է, որ այստեղ գերիշխող է բանջարեղենային թարմ եւ առողջ սնունդը:

7. CRUMBS Bread Factory


CRUMBS սրճարանի այցելուները գոհ են մատչելի գներից, որակյալ սննդից, մտերմիկ միջավայրից եւ սրճարանի բարեհամբույր աշխատակազմից: Բացի ուտեստներից, այստեղ կան նաեւ խմորեղեններ եւ քացրավենիք նախատեսված վեգանների համար:

8. Թումանյանի խինկալի


Բուսակերներն, իհարկե, խինկալի չեն համտեսի, բայց քաղցած չեն մնա, քանի որ ճաշացանկը շատ բազմազան է:

9. Լավաշ ռեստորան


Բուսակերները վստահաբար այստեղից գոհ կհեռանան:

Պատրաստեց Մարիամ Մանոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին