×

Շերեփ ռեստորանում

10 լավագույն հայկական ռեստորանները՝ ըստ Tripadvisor-ի

TripAdvisor-ը՝ աշխարհի ամենամեծ ճամփորդական կայքը (մոտ 730 մլն կարծիքներ), շատերի համար վստահելի միջոց է համեղ եւ որակյալ ռեստորան գտնելու համար: 

Tripadvisor-ում վարկանիշները ձեւավորվում են ըստ այցելուների գնահատականների, նրանց թողած մեկնաբանությունների թարմության եւ մեկնաբանությունների ընդհանուր քանակի: Այսինքն՝ եթե ռեստորանի ուտելիքների որակը, մատուցած ծառայությունները, միջավայրը այցելուի կողմից բարձր են գնահատվել 1-5 սանդղակով, եթե ռեստորանը ունի թարմ մեկնաբանություններ եւ դրանք շատ են, ապա այն կհայտնվի Tripadvisor-ի վարկանիշներում: 

Հայկական մոտ 740 ռեստորաններ Tripadvisor-ում են եւ այցելուների թողած մեկնաբանություններն ու գնահատականները որոշել են հաստատությունների բարձր ու ցածր վարկանիշները: 

Ներկայացնում եք հայկական 10 լավագույն ռեստորանները՝ ըստ Tripadvisor-ի:

1.Գաթա Պանդոկ

Տեսակը՝ ավանդական հայկական խոհանոց
Կարծիքների քանակ՝ 195
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. ապրիլ


Մեկնաբանությունների մեծ մասը դրական է, սակայն հանդիպում են նաեւ խիստ բացասական կարծիքներ: Այցելուները հիմնականում գոհ են ուտելիքներից, սպասարկող անձնակազմից եւ մատչելի գներից: 

2. Limone Կասկադ 

Տեսակը՝ իտալական, միջերկրածովյան, եվրոպական խոհանոց, առկա են ուտեստներ բուսակերների համար
Կարծիքների քանակ՝ 402
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս


Կարծիքները հիմնականում դրական են: Այցելուները հավանում են ռեստորանի տեղանքը, դիզայնը, իտալական խոհանոց ունենալու հանգամանքը եւ սպասարկող անձնակազմի համազգեստների իտալական ոճը: 

3.Black Angus Երեւան

Տեսակը՝ իտալական, եվրոպական, ամերիկյան արագ սնունդ, առկա են ուտեստներ բուսակերների համար
Կարծիքների քանակ՝ 1265
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս


Black Angus-ը շատ բարձր վարկանիշ ունի այցելուների շրջանում: Շատերը նշում են, որ Երեւանում ամենահամեղ բուրգերները հենց այստեղ են: Այցելուները հավանում են Black Angus-ի ընկերական սպասարկումը, համեղ սնունդը եւ լավ երաժշտությունը:

4. Ածուխ

Տեսակը՝ լիբանանյան, միջինասիական խոհանոց, արագ սնունդ, խորոված 
Կարծիքների քանակ՝ 212
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս


Այս փոքրիկ ռեստորանը այցելուների կարծիքով աչքի է ընկնում իր հյուրասեր անձնակազմով, շատ համեղ խորովածով եւ բուրգերներով: Նրանք գոհ են նաեւ գների մատչելիությունից:

5. Լավաշ

Տեսակը՝ հայկական խոհանոց 
Կարծիքների քանակ՝ 2012
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս


Այցելուներին այստեղ գոհացնում է առաջին հերթին ուտելիքի որակը եւ համը: Նրանք գոհ են նաեւ մատուցողների սպասարկումից եւ շատ հաճախ մեկնաբանություններում նշում են մատուցողի անունն ու հատուկ շնորհակալություն հայտնում նրան: Լավաշը հիշատակվում է որպես Երեւանի լավագույն ռեստորաններից մեկը:

6. Երեւան Պանդոկ Գետափին

Տեսակը՝ հայկական, կովկասյան, եվրոպական խոհանոց 
Կարծիքների քանակ՝ 171
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մարտ


Այցելուները նշում են ռեստորանի լավ միջավայրի եւ գեղեցիկ տեղանքի մասին: Նրանց գոհացնում է ուտելիքն ու լավ սպասարկումը: Գրում են, որ այս վայրը շատ հարմար է մեծ խմբով այցելելու կամ տոնական միջոցառումներ կազմակերպելու համար: 

7.InVino Երեւան

Տեսակը՝ գինետուն, իտալական, եվրոպական խոհանոց 
Կարծիքների քանակ՝ 741
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. ապրիլ


Այցելուները նշում են, որ InVino-ն հիասքանչ վայր է հայկական գինիներ փորձելու համար: Այստեղ կարելի է շատ ուրախ ժամանց անել եւ ընկերանալ գինետան բոլոր հյուրերի հետ: 

8.Շերեփ 

Տեսակը՝ միջինասիական, եվրոպական եւ հայկական խոհանոց 
Կարծիքների քանակ՝ 1184
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս


Ըստ մեկնաբանությունների մեծամասնության՝ Շերեփը հավակնում է Երեւանի լավագույն ռեստորանի կոչմանը: Այցելուներին այստեղ հատկապես գոհացնում է սնունդը եւ այն փաստը, որ այն շատ մոտ է Հանրապետության հրապարակին: Մեկնաբանություններում նշում են, որ այն մշտապես լի է այցելուներով եւ ճիշտ կլինի նախապես սեղան պատվիրել:

9. Vinograd

Տեսակը՝ գինետուն, եվրոպական եւ հայկական խոհանոց 
Կարծիքների քանակ՝ 422
Միջին գնահատական՝ 5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս


Այցելուները նշում են, որ Vinograd-ը շատ հարմարավետ եւ հայկական մյուս ռեստորաններից տարբերվող անկյուն է: Նրանց գոհացնում է սնունդը եւ գինիների տեսականին, նաեւ ռեստորանի դիզայնն ու մատուցվող ուտեստների ձեւավորումը: 

10. Թումանյանի խինկալի

Տեսակը՝ կովկասյան եւ հայկական խոհանոց 
Կարծիքների քանակ՝ 777
Միջին գնահատական՝ 4.5
Վերջին մեկնաբանություն՝ 2019թ. մայիս


Ըստ բազմաթիվ մեկնաբանությունների՝ այստեղ կարելի է համտեսել Երեւանի ամենահամեղ խինկալին:

Պատրաստեց Մարիամ Մանոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին