×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ոստան»-ը ներկայացրել է նորացված բակն ու նոր մենյուն

«Ոստան» ռեստորանն այսուհետ այցելուներին կհյուրընկալի իր նորացված հին երեւանյան բակում, որի բացումը կայացել է մայիսի 15-ին։ 

«Ոստանը» MBG Hospitality ընկերության 7 ռեստորաններից մեկն է։ MBG Hospitality-ի  PR մենեջեր Աննա Սալոմեն GastroVino-ին պատմել է, որ ռեստորանի բացօթյա հատվածը դարձել է ավելի ընդարձակ եւ երկհարկանի: Բացօթյա հատվածը սիրում են հատկապես զբոսաշրջիկները։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Այսօրվա հյուրերի թվում են մեր գործընկերները, հավատարիմ հաճախորդները, մարդիկ, ովքեր սիրում են ե՛ւ «Ոստան»-ը, ե՛ւ մեր մյուս ռեստորանները: MBG-ն ընկերություն է, որտեղ կարող ես ցանկացած տրամադրության համար գտնել ռեստորան: Օրինակ՝ նախաճաշել «Լուի Շարդենում» եւ ընթրել «Ոստան»-ի բացօթյա հատվածում», - ասել է Աննա Սալոմեն:

Նոր Մենյու

«Ոստան» ռեստորանն իր այցելուներին զարմացնելու է ոչ միայն ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, այլեւ նոր ճաշատեսակներով ու ալկոհոլային խմիչքներով: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռեստորանի նոր մենյուն եւս պատրաստ է: Աննա Սալոմեն չի ցանկացել որեւէ ուտեստ առանձնացնել, սակայն նշել է, որ ռեստորանի ոճն ու սկզբունքները պահպանված են: Ընդլայնվել է ալկոհոլային մենյուն, համալրվել արտասահմանյան ու հայկական գինիներով: 


Արմեն Երիցյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ոստան»-ի ամառային բակի բացման ընթացքում տեղի է ունեցել «խոհանոցային բաթլ». մրցակցել են դիզայներներ Արմեն Երիցյանը եւ Նատա Բրետելը: Նրանք միեւնույն բաղադրիչներով պատրաստել են տարբեր ուտեստներ: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Միջոցառման հյուրերը համտեսել են ռեստորանի շեֆ խոհարարի պատրաստած հատուկ կերակրատեսակներ, #գաՌուն (գառան մսից պատրաստված ուտեստ), դեսերտային բացառիկ ուտեստներ, իսպանական ալկոհոլային խմիչք, Le Grand Noir գինի:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

#գաՌուն-ը դեռ ակտուալ է

Աննա Սալոմեն GastroVino-ի հետ զրույցում խոսել է նաեւ ընկերության վերջին նախագծի՝ #գաՌուն-ի մասին, որը որպես «ֆուդ-թրենդ» ներկայացվում է հանրությանը: Այս նախագծով հետաքրքրված է գառան միս սիրող այցելուների մի ստվար զանգված: Այն ակտուալ է մինչեւ հունիսի 1-ը: Ընկերության ռեստորանների այցելուներն այս ժամանակահատվածում հնարավորություն կունենան համտեսել գառան մսից պատրաստված համեղ ուտեստեր: 

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին