GastroVino-ն եւ Հայաստանում հազվագյուտ խաղողի տեսակների վրա մասնագիտացած Zulal Wines ընկերությունը ամփոփել են մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Թեստ-խաղին մասնակցել է 86 ընթերցող, իսկ բոլոր 8 հարցերին ճիշտ է պատասխանել միայն մեկ մասնակից՝ Մելանյա Բարսեղյանը:
Մայիսի 6-ին նրան են հանձնվել մրցանակները՝ Zulal Chilar, Zulal Tozot եւ Zulal Areni Rose գինիները:
Մելանյա Բարսեղյանն ասել է, որ Zulal-ի պատմությանը ծանոթ է եղել եւ գինիներից էլ մի քանի անգամ փորձել է, բայց ոչ նրանք, որոնք թեստ-խաղի մրցանակ էին հանդիսանում:
«GastroVino-ի հոդվածները շատ եմ կարդում եւ Zulal-ի պատմությանը տեղյակ էի հենց ձեզանից: Երբ մրցույթը աչքովս ընկավ՝ որոշեցի անպայման մասնակցել: Որոշ հարցերի պատասխաններն արդեն գիտեի, իսկ մյուսներին պատասխանելիս կրկին բացում էի հոդվածները, կարդում, նոր միայն պատասխանում: Բայց չէի սպասում, որ միակ ճիշտ պատասխանողը կլինեմ»,- նշել է Մելանյա Բարսեղյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: