Մոսկվայում կայացած «ProdExpo-2021» միջազգային ցուցահանդեսում «Armenia Wine» ընկերությունը մրցութային ժյուրիի որոշմամբ պարգեւատրվել է երկու ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով
Ոսկե մեդալներով պարգեւատրվել են «Armenia» ապրանքանիշի սալորի կարմիր կիսաքաղցր եւ «Yerevan BC 782» ապրանքանիշի նռան կիսաքաղցր գինիները:
Լուսանկարը՝ Armenia Wine
«Orran» սպիտակ չոր եւ «Takar» սպիտակ Extra Brut գինիներն արժանացել են արծաթե մեդալների, իսկ «Orran» ապրանքանիշի կարմիր չոր գինին պարգեւատրվել է բրոնզե մեդալով:
Լուսանկարը՝ Armenia Wine
Մեդալի արժանացած «Orran» գինիները հայ գինեսերներին է ներկայացվել դեռեւս այս տարվա ապրիլի սկզբին, սակայն արդեն հասցրել է արժանանալ բարձր գնահատանքի հայ սպառողների կողմից:
«ProdExpo-2021» ցուցահանդեսին մասնակցել են 1554 արտադրողներ 55 երկրներից:
Լուսանկարը՝ Armenia Wine
Ցուցահանդեսի ընթացքում խմիչքների միջազգային համտեսման մրցույթի ընթացքում ներկայացուցչական ժյուրին (գինեգործներ, փորձագետներ, սպառողների միությունների ներկայացուցիչներ եւ քննադատներ) ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան գնահատել են մրցույթի մասնակից շուրջ 800 ապրանքատեսակ:
Քրիստինե Վարդանյանը | Լուսանկարը՝ Armenia Wine
«Յուրաքանչյուր անգամ, ներկայացնելով մեր գինիները եւ կոնյակները միջազգային ցուցահանդեսներում, մենք միաժամանակ ներկայացնում ենք Հայաստանի գինեգործության եւ կոնյակագործության հազարամյա պատմության լավագույն ավանդույթները։ Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով, քանի որ ժամանակակից գինեգործության խորհրդանիշ դարձած մեր ընկերությունը ցուցահանդեսի այցելուներին ներկայացավ ոչ միայն իր գերազանց համային որակով, այլ եւս մեկ անգամ բարձր պահեց հայկական գինու եւ կոնյակի մշակույթը»,- ասել է «Armenia Wine» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: