×

Հայտնի են GastroVino-ի եւ Ambar Gastroshop-ի առաջին թեստ-խաղի արդյունքները

GastroVino-ն եւ Ambar Gastroshop-ը ամփոփել են համատեղ մրցանակային թեստ-խաղերից առաջինի արդյունքները: 

Խամոնին նվիրված թեստ-խաղն ունեցել է 59 մասնակից, որոնցից գրանցվել են 36-ը:

Բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել 8 մասնակից.

Դավիթ Աբաղյանը

Տիգրան Աղաբեկյանը

Վլադիմիր Հակոբյանը

Վահե Ղազարյանը

Լիլիթ Նազարյանը

Էդուարդ Մինասյանը

Մարիամ Բաբայանը

Նարե Խանդանյանը:

Խաղի կանոններին համաձայն, նրանց միջեւ անցկացվել է «կույր վիճակահանություն», որի արդյունքում ընտրվել է Տիգրան Աղաբեկյանը: 

Նա Ambar Gastroshop-ից կստանա հյուրասիրություն երկու անձի համար:

Ստորեւ ներկայացված են «Խամոն, խամոն» թեստ-խաղի ճիշտ պատասխանները:

***

Ո՞րն է խամոն իբերիկոյի գլխավոր տարբերությունը խամոն սերանոյից:

Խոզերի ցեղատեսակով և նրանց սննդակարգով:

Որ՞ն է հնացման նվազագույն ժամանակը որակյալ խամոն սերանոյի համար:

9-12 ամիս: 

Ո՞ր հայտնի ֆիլմում է հերոսուհին աշխատում խամոն արտադրող գործարանում:

«Խամոն, խամոն»:

Ի՞նչ են ուտում pata negra ցեղատեսակի իբերիական խոզերը ամենաթանկ խամոնի արտադրության համար:

Կաղնու կաղնիներ (bellotas):

Ի՞նչ ջերմաստիճանով է մատուցվում խամոնը:

Սենյակային ջերմաստիճանի (20-24°C):

Որքա՞ն է խամոն իբերիկո de belotta բարձրագույն որակի ամբողջական ոտքի մոտավոր արժեքը:

600-1 000 եվրո:

Իսպանիայի ո՞ր շրջանում է գտնվում հայտնի Խաբուգո գյուղը, որը տվել է իր անունը խամոնի ամենահայտնի տեսակներից մեկին:

Անդալուսիա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին