Ի՞նչ է նախընտրում ուտել նախաճաշին, սիրո՞ւմ է առավոտյան վաղ արթնանալ, ի՞նքն է արդյոք պատրաստում իր նախաճաշը և որքանո՞վ է հետևում սննդակարգին։ Այս մասին GastroVino-ի հետ զրույցում կիսվել է թատրոնի և կինոյի դերասան Զիրոյանը։
Նա պատմել է, որ իր ամեն օրը սկսվում է մարզումներով, հետևաբար՝ պարտավոր է տնից դուրս գալուց առաջ նախաճաշել. առանց անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի մարզասրահ գնալ չարժե։
«Լինում են օրեր, որ առավոտյան ուտում եմ երկու բանան: Կարող եմ նախաճաշել կաթով գրանոլայով։ Եթե մաման շաբաթ-կիրակի աշխատանքի չի լինում, խնդրում եմ ձվածեղ պատրաստել։ Եթե տանը միրգ է լինում, մեծ հաճույքով միրգ էլ ենք ուտում»,- ասել է Զիրոյանը։
Մինչ նախաճաշը սուրճ է խմում՝ ավելի հեշտ ու հաճելի արթնանալու, առավոտը վայելելու համար։
Զիրոյանն ասում է, որ նախաճաշերն ինքն է պատրաստում։
Հիշում է, որ մինչ դերասան դառնալը խոհարարությամբ է զբաղվել և սիրով պատրաստել է ամեն ինչ.
«Բայց շատ ժամանակ է անցել արդեն։ Խոհարարական հմտությունները պահպանվել են, բայց հիմա էլ չեմ հասցնում շատ պատրաստել՝ երեկոյան ուշ եմ տուն գալիս, առավոտյան էլ շուտ պետք է արթնանամ»։
Զիրոյանին կարող եք տեսնել Երեւանի պետական կամերային թատրոնի բեմում՝ «The Beatles» երաժշտական ներկայացման մեջ, որի պրեմիերա կայացել է օրերս: Ներկայացման մասին կարող եք կարդալ Կամերայինում The Beatles-ին նվիրված ներկայացում են բեմադրել. պրեմիերան, կերպարներն ու հյուրերը հոդվածում:
Աստղիկ Իսկանդարյան


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: