×

Ռեստորատորներն ու ռիթեյլերները հանդիպել են Yandex E-com Meetup ձեւաչափում

Ռիթեյլի, էլեկտրոնային առեւտրի եւ ռեստորանային բիզնեսի ոլորտների ներկայացուցիչները հավաքվել էին Yandex Armenia-ի գրասենյակում՝ Yandex Hall տարածքում քննարկելու շուկայի զարգացման միտումները, ինչպես նաեւ գտնելու նոր հնարավորություններ համագործակցության համար։

Հանդիպումն ունեցել է ավելի քան 70 մասնակից՝ ռեստորանների սեփականատերեր եւ կառավարիչներ, առեւտրային ցանցերի եւ խանութների տնօրեններ ու ղեկավարներ, FMCG-դիստրիբյուտորներ եւ հայկական շուկայի մարկետփլեյսների ներկայացուցիչներ։


Միջոցառումը բացեց Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ Նա նշեց, որ այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Yandex Go-ի Սնունդը եւ Առաքումը, ոչ միայն հեշտացնում են մարդկանց կյանքը, այլև օգնում են բիզնեսներին զարգանալ։

Նա ներկայացրեց ընկերության լուծումների հիմքում ընկած տեխնոլոգիաները, այդ թվում՝ գեներատիվ նեյրոնային ցանցերը, խոսեց նոր «Էլեկտրո» սակագնի մասին Յանդեքս Տաքսի հավելվածում։


KFC եւ Pizza Hut-ի տնօրեն Լեոնիդ Մաթեւոսյանը ներկայացրեց իր տեսլականը՝ Հայաստանի էլեկտրոնային առեւտրի հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաեւ տվյալներ KFC-ի առցանց վաճառքների դինամիկայի մասին։

Այսօր առցանց պատվերները կազմում են KFC-ի բիզնեսի 25%-ը, իսկ վերջին չորս տարվա ընթացքում աճը գերազանցել է 300%-ը։ Գլխավոր խթանող ուժը եղել են առաքման ծառայությունները։ Ընկերությունը նախատեսում է մեծացնել առցանց պատվերների հաճախականությունը եւ շարունակել աճել՝ մասնակցելով պրոմոարշավներին։


Իվան Լեբեդկովը՝ Yandex Go-ի Սնունդ ծառայության ղեկավարը Հայաստանում, ներկայացրեց, թե ինչպես է ծառայությունը փոխում որոնման ալգորիթմները՝ հավելվածի օգտագործման հարմարավետությունը բարելավելու համար, ինչպես նաև՝ թե ինչպես է իրականացվում առաքիչների երթուղիների օպտիմիզացումը և սպասարկման որակի կատարելագործումը։ Այսպես, անցած տարի ներդրված ուսուցանվող մոդելի շնորհիվ, որը նախատեսված է տիպային հարցումների համար, այսօր աջակցման պատասխանի միջին ժամանակը կազմում է հինգ րոպեից պակաս։


Yandex Retail/Tech-ի բիզնեսի զարգացման մենեջեր Միխայիլ Գորելովը նշեց, որ առցանց առեւտրի աճը շարունակում է գերազանցել օֆլայն ոլորտի զարգացումը, ընդ որում «տան մոտ» խանութների մասնաբաժինը զգալիորեն մեծանում է։ Նա ներկայացրեց մատակարարման, պահեստի, ապրանքային տեսականու կառավարման համակարգերը եւ այլ IT-լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս արագ ներգրավել ռիթեյլը առցանց շուկա։ Բացի այդ, նա խոսեց արհեստական բանականության տեխնոլոգիաների մասին, որոնք օգնում են օֆլայն առևտրի արդյունավետ կառավարմանը, այդ թվում՝ խանութների թվային երկվորյակների միջոցով։

Yandex Hall տարածքը ստեղծվել է Երեւանի բիզնես եւ տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչների համար։ Այստեղ կազմակերպվում են տարբեր հանդիպումներ, դասախոսություններ և քննարկումներ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին