Նկարիչ, քանդակագործ եւ դիզայներ Արման Նուռը GastroVino-ին պատմել է Երեւանի իր ամենասիրած 3 ռեստորանի/սրճարանի մասին:
Նա սկսել է «Los Pueblos»-ից.
«Իմ կարծիքով, այստեղ մատուցվում է լավագույն մեքսիկական ուտելիքը Երեւանում:
Լուսանկարը՝ Los Pueblos
Տրադիցիոն մեքսիկականը շատ կծու է ինձ համար, իսկ այստեղ ես գտնում եմ ֆանտաստիկ եւ հետաքրքիր համեր: Բացի դրանից, ինտերիերը եւս հրաշալի ու հաճելի է: Սպասարկումը նույնպես լավ է»:
Հաջորդը «Cafe Central»-ն է.
«Սա տրադիցիոն սրճարան է, որը սիրում եմ առաջին հերթին նրա համար, որ կայուն է եւ կարեւորը` որակով: Այստեղ միշտ կարող ես քո սիրած համերը անփոփոխ գտնել»:
Լուսանկարը՝ Cafe Central
Արման Նուռն առանձնացրել է նաեւ «Շարլ» ռեստորանը.
««Շարլ»-ը երբեմն փոխում է իր մենյուն, բայց դրանից ավելի վատը չի դառնում:
Լուսանկարը՝ Charles
Մյուս առավելությունն այն է, որ այստեղ միշտ կարող ես հանդիպել քո սիրելի երեւանցիներին ու ընկերներին, այստեղ միշտ կան մարդիկ, որոնց հանդիպելը մեծագույն հաճույք է: Դե իսկ խոհանոցը` բարձրակարգ է»:
Ալբինա Բուջատյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: