Հայաստանի միակ բարձր հեղինակային խոհանոցը՝ Ռենոմեն, դեռեւս ամիսներ առաջ աշխարհահռչակ Nomad Capitalist-ի կողմից ճանաչվել է Երեւանի ամենաշքեղ վայրերից մեկը։ Ըստ միշլենյան հեղինակավոր փորձագետների՝ Ռենոմեն Միշլեն աստղի հավասարազոր ռեստորան է եւ աշխարահի միակ հայկական բարձր հեղինակային խոհանոցը, որի ճաշացանկը ոգեշնչված է Հայաստանի բնաշխարհի մթերքներից, ստեղծարար մտքից եւ հայկական ինքնությունից։
Նոր գարունը՝ նոր սեթով
Այս գարունը Ռենոմեն սկսում է նոր հեղինակային սեթով, որը շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանն անվանել է «Հինգերորդ եղանակ»։
Լուսանկարը՝ Ռենոմե
«Ինձ համար Հայաստանի բնությունն ու մթերքների բազմազանությունը մշտապես եղել են ոգեշնչման աղբյուր։ Բնության մեջ եմ ես գտնում իմ լավագույն մտքերն ու ներշնչանքը, իրական հանգստությունը, որը շատ կարեւոր է խոհարարին ստեղծագործելու համար։ Երբ սկսեցի աշխատել նոր ուտեստներ ստեղծելու ուղղությամբ, զգացողություն կար, որ գտնվում եմ լրիվ այլ եղանակի մեջ, որտեղ համադրված էին գարնան զարթոնքը, ամռան արեւը, աշնան հասունությունը եւ ձմռան հանգստությունը։ Ահա այդպես որոշեցի սեթն անվանել «Հինգերորդ եղանակ»։ Այն Ռենոմեի հյուրերին խոստանում է փորձառություն, որտեղ հայկական համերի ճամփորդությունը դուրս է սահմաններից եւ համադրված է քիմքի համար անկանխատեսելի ու անսովոր զգացողություններով»,- նշում է Ռենոմեի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը։
Լուսանկարը՝ Ռենոմե
Ռենոմեի նոր սեթը հարուստ համի ու նուրբ ենթահամերի մասին է, երբ թվում է՝ բացառիկորեն համադրված են մինչ այդ անհամադրելին ու անկանխատեսելին՝ ցլի պոչեր նեխուրով, բազուկ եւ մարակույա, պանրային շերտեր թառափով, շոկոլադ, սունկ ու տրյուֆել: Այս սեթը երկկողմանի ճանապարհ է՝ բացահայտման եւ նոր աշխարհընկալման։
Ինչպե՞ս չդադարել զարմանալ Երեւանում
Ռենոմեն արժեքավորը գնահատողների, խոհարարական բացառիկ արվեստն ընկալողների, կատարյալ համային փորձառություններ փնտրողների համար է։ Երբ թվում է՝ Երեւանում այլեւս ոչինչ չի կարող զարմացնել, Ռենոմեն իր 3 ու կես ժամ տեւող ընթրիքի յուրաքանչյուր ակնթարթում հյուրերին զարմացնում է շքեղ ու առանձնահատուկ ձեւով։ Հայաստանը Ռենոմեով ոտք է մեկնել աշխարհին Միշլեն աստղով ռեստորաններ պարգեւող զարգացած երկրների հետ եւ ապացուցել աշխարհին, որ հայկական բազմադարյան խոհանոցի ու ստեղծարար մտքի թռիչքի արդյունքում ստեղծվում են անբացատրելի համային գլուխգործոցներ, որոնք իրենց աուտենտիկությամբ ձեռնոց են նետում դասական միշլենային ռեստորաններին ու անտարբեր չեն թողնում ամենապահանջկոտ ֆուդ կրիտիկներին:
Լուսանկարը՝ Ռենոմե
Ուտեստների բացառիկությունը, սեթի տրամաբանությունը, լավագույն գինիների ուղեկցությունը, բացառիկ սպասարկումն ու զուսպ շքեղությամբ միջավայրը Ռենոմեն դարձնում են աշխարհի լավագույն ռեստորան-փորձառություններից մեկը։ Այստեղ հյուրի ուշադրությունն ու բոլոր զգայարանները կենտրոնանում են շեֆ-խոհարարի տաղանդի եւ համային ճամփորդության վրա։
Լուսանկարը՝ Ռենոմե
Պատահական չէ, որ 2021 թվականից Ռենոմեն աշխարհի բարձր խոհանոցի քարտեզին դարձել է Հայաստանի այցեքարտը։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերը հիացմունք եւ զարմանք են ապրում Ռենոմեում, քանի որ հեղինակային բարձր խոհանոցը նրանք ասոցացրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ, բայց ոչ երբեք Հայաստանի հետ։ Այսօր արդեն Հայաստանն իր տեղն ունի աշխարհի բարձր խոհանոցի քարտեզում՝ ի դեմս Ռենոմեի։
Ի՞նչպես դառնալ Ռենոմեի հյուրը
Ռենոմե բարձր հեղինակային ռեստորանը գտնվում է Երեւանի ամենակենտրոնական հատվածներից մեկում՝ Փավստոս Բուզանդ 91 հասցեում, «Կազա Նոստրա» իտալական ռեստորանի վերնահարկում։
Լուսանկարը՝ Ռենոմե
Այն աշխատում է երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 18:00-ից սկսած՝ նախատեսված է ընդամենը 26 հյուրի համար՝ երեկոյան դրես-կոդով՝ անվանական յուրաքանչյուր հյուրի համար ճաշացանկով։
Լուսանկարը՝ Ռենոմե
Ռենոմեում համային ճամփորդություն ամրագրելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել https://renommee.am/hy կայքը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: