2024-ին 2023-ի համեմատ ամենամեծ աճը ցույց է տվել շաուրմայի առաքումը` 134%: Այդ մասին են վկայում Yandex Go Սնունդ-ի կողմից GastroVino-ին տրամադրված սննդի առաքման շուկայի ուսումնասիրության տվյալները։
Պիցցայի առաքման ծավալներն աճել են 26%-ով, բուրգերներինը՝ 19%-ով։ Մարդիկ սկսել են խմիչքներ պատվիրել շատ ավելի հաճախ՝ աճը կազմել է 35%։
Բացասական դինամիկա են ցույց տվել ապուրները (-4%) եւ խավարտները (-6%):
Առաքման ծառայությունների կամ ագրեգատորների միջոցով պատրաստի սնունդ պատվիրողների տոկոսը 2024 թվականին աճել է 10%-ով, անմիջապես սրճարաններից եւ ռեստորաններից առաքումը մնացել է կայուն, սակայն ամռանը խանութներից եւ սուպերմարկետներից պատրաստի սնունդ պատվիրվել է ավելի հազվադեպ, քան մնացած ժամանակ։
Պատվիրելու համար ամենատարածված իրավիճակներն են. տոնակատարություն տանը, ինչպես նաեւ մի խումբ մարդկանց կամ գրասենյակի համար: Միեւնույն ժամանակ, ըստ հարցվածների, պատվերների հիմնական խոչընդոտը մոտակայքում գտնվող խանութների եւ սուպերմարկետների առկայությունն է։ Նման իրավիճակ է նաեւ սննդամթերքի պատվիրման դեպքում։
Հարցվածների գրեթե 40%-ը որակի հիմնական չափանիշ է համարում արագ առաքումը, որին հաջորդում է առաքման կոկիկությունը եւ այն, որ սնունդը հասնում է տաք վիճակում: Հարցվածների մեկ քառորդից պակասը նշել է անվճար առաքման կարեւորությունը, իսկ տարբեր առաքումների գները շատ քիչ օգտվողներ են համեմատում:
Ըստ Yandex Go Սնունդ-ի հետազոտության՝ 2024 թվականի ընթացքում 1200 հարցվածների առցանց հարցման եւ ընկերության սեփական վիճակագրության:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: