×

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»

Երեւանի բարձրակարգ սթեյքն ու սթեյքասերները․ պատմում է «Սմոքինգ Շեֆ» սթեյքհաուսը

«Կյանքը շատ կարճ է վատ սթեյք ընտրելու համար»․ ասում են իրական սթեյքասերները՝ ըմպելով մեկ գավաթ նրբահամ գինի։

Արդեն 6 տարի Երեւանի բնակիչներն ու հյուրերն ընտրում են քաղաքի բարձրակարգ եւ որակյալ սթեյքը «Սմոքինգ Շեֆ»-ում։ Պրեմիում դասի անգուսից մինչեւ ճապոնական Վագյու ցեղատեսակի տավարի միս, յուրահատուկ մշակմամբ եւ հնեցմամբ տեղական միս․ «Սմոքինգ Շեֆ»-ի պրոֆեսիոնալ խոհարարների հարուստ փորձառությունը սթեյքի արվեստը վերածել է կատարելության։ Կատարելություն, որ տպավորեց անգամ աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Քեւին Սփեյսիին, երբ նա վայելում էր ամառային իր անմոռանալի օրը «Սմոքինգ Շեֆ»-ում։

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


Երեմյան ընկերությունների խումբն իր այս կոնցեպտով Երեւանում հիմք դրեց որակյալ սթեյքի մշակույթին եւ ավանդույթներին։

Այսօր ռեստորանի շեֆ-խոհարար Վարագ Ավագյանը պատմում է լավագույն սթեյքի մերօրյա ընկալումների մասին։

Մենք այն ենք, ինչ ուտում ենք

Լավագույն սթեյքի հիմքը բարձրակարգ միսն է։ Աշխարհում մարդիկ ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում մսի որակին՝ այն համարելով առողջ կյանքի անբաժան մասը։

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


Նրանք գնահատում են սպիտակուցներով հարուստ, ցածր յուղայնությամբ եւ ցածր կալորիականությամբ սթեյքները՝ ներառելով իրենց բալանսավորված սննդակարգում։ Սթեյքը դառնում է առողջ վայելքի ուտեստ։ Ահա այդ վայելքի եւ օգտակարության կատարյալ համադրության համար «Սմոքինգ Շեֆ»-ում մեկ անգամ հյուրընկալվողներն այն ընտրում են նորից՝ որպես լավագույն սթեյքի իրենց վստահելի ընկեր։

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


Ամեն անգամ մենք հպարտությամբ ենք կիսում սթեյքի հայրենիքներից՝ Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից ժամանած մեր հյուրերի գոհունակությունը, որոնք մեր սթեյքը համարում են Հայաստան ճամփորդության իրենց լավագույն համերից մեկը։

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


Մարմարե րիբայից մինչեւ փրայմ անգուս սթրիփլոյն, թենդերլոյն, փորթերհաուս, փրայմ T-bone, ֆլանկ սթեյք․ մեր սթեյքասերներին մենք ճանաչում ենք իրենց բնավորության գծերով եւ սթեյք ընտրելու առանձնահատկություններով։ Նրանք աչքի են ընկնում խորաթափանցությամբ, գնահատում են ավանդույթները, հարմարավետությունն ու հավասարակշռությունը, գործնական են, սիրում են լավ ժամանակ անցկացնել ընտանիքի կամ ընկերների հետ։

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


Փորձառու սթեյքասերն իրական վայելքի համար լավ սթեյքից այն կողմ հավելյալ շքեղության կարիք չունի։ Ահա թե ինչու է «Սմոքինգ Շեֆ»-ի զուսպ շքեղությունն այդքան սիրված։

Սթեյքը միայն մսի մասին չէ․ «Սմոքինգ Շեֆ»-ում այն պատմություն է ճաշակի մասին

Մեր օրերում սթեյքն այլեւս պարզապես համեմունքների եւ խորովածի մասին չէ։ Այն թելադրում է անմիջական մթնոլորտ, որում մարդիկ զգում են պարզ բաղադրիչների, խորը համերի եւ խոհարարի վարպետության միահյուսումը։ «Սմոքինգ Շեֆ»-ում այդ ջերմ, ընտանեկան ու ընկերական միջավայրը սթեյք վայելելու ընթացքը դարձնում է արժեքավոր հիշողություն։

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


Մեզ շատ են պատմում, որ մեր սթեյքը սթեյքասերի հետ խոսելու իր լեզու ունի։ Օրինակ, ռիբայը խոսում է հավասարակշռված լեզվով ու լավ գիտի՝ ինչ են ակնկալում իրենից։ Թենդերլոյնն ընտրում է համերի լեզվի մինիմալիստական ոճը՝ միաժամանակ քնքուշ եւ բարդ, անկրկնելի նրբագեղություն ափսեի մեջ: T-bone-ը երկակի անհատականություն ունի։ Մի կողմից այն համարձակ է, մյուս կողմից՝ մեղմ ու հանգիստ․ կատարյալ հավասարակշռություն ուժի եւ մեղմության, համարձակության ու քնքշության միջեւ, ինչպես մարդկային կյանքը։

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


Փորթերհաուսը միշտ անկաշկանդ է խոսում՝ առանց ավելորդ աղմուկի։ Այն առատաձեռն է, համի ու զգացմունքների տեղատարափ: Ֆլանկ սթեյքն իրական ճանապարհորդ է՝ ֆրիից մինչեւ տակո եւ սթեյք աղցաններ: Այն բազմակողմանի է եւ հարմարվող, որովհետեւ չի վախենում տարբեր դերերում հանդես գալ։

«Սմոքինգ Շեֆ»-ում մենք ամեն օր մեծագույն հաճույքով ենք ականատես լինում քաղաքի լավագույն սթեյքի եւ սթեյքասերների այս ներդաշնակ զրույցին։

Սթեյքի ամեն վայրկյանը երջանիկ կյանքի մասին է

«Սմոքինգ Շեֆ»-ում մենք գիտենք, որ լավ սթեյքը կարող է փրկել նույնիսկ ամենաչստացված օրը։ Պատահական չէ, որ սննդի քննադատները սթեյքը համարում են ուտեստ-տոնակատարություն։ Սա այն պահն է, երբ դու հարազատ միջավայրում ես եւ ընտրել ես այն, ինչ ցանկանում է քո քիմքը, գիտակցությունը եւ զգայարանները։ Հանգստության զգացողություն, երբ փնտրել ու վերջապես գտել ես։ Երեւի այս ամենի արդյունքում է ստեղծվել հայտնի ասույթը, թե սթեյք չսիրող մարդը նա է, ով չի ապրել։

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


«Սմոքինգ Շեֆ»-ում մեզ հետ ապրում են կյանքի երջանիկ պահերը։

Ներդաշնակության արվեստը․ սթեյք եւ գինի

Սթեյքի եւ գինու համադրությունն ավելին է, քան պարզապես խոհարարական ավանդույթ. դա նուրբ արվեստ է, որը հավասարակշռում է մսի խորը, հյութեղ համերը գինու բարդության եւ խորության հետ:

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


Երբ գինին պակասում է, ներդաշնակությունը խախտվում է, քանի որ գինու եւ սթեյքի համադրությունը հավերժական երկխոսության է նման։ Այս համադրությունը միշտ պատմում է հավասարակշռության մասին. երկու ուժ, որոնք սնվելու պարզ ընթացքը դարձնում են արտասովոր:

Լուսանկարը՝ «Սմոքինգ Շեֆ»


Ահա այդ արտասովորության ետեւից են գալիս «Սմոքինգ Շեֆ»-ի հյուրերը, որովհետեւ Երեւանի ամենահայտնի սթեյքհաուսում մենք համադրել ենք բարձրակարգ մսով ամենահյութեղ սթեյքները եւ բարձրաճաշակ գինիները։

«Մի գավաթ միս, մի կտոր գինի»․ Սարյան 19 հասցեում մենք ստեղծում ենք հայաստանյան սթեյքի լավագույն ավանդույթները, որոնք դառնում են այցեքարտ ու պատմություն Երեւանի համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին