×

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ

Բացվել է Ամանորի ուտեստների «Տարեհաց» տոնավաճառը

«Հանրապետության hրապարակ» մետրոյի կայարանին հարակից «Խաչքարերի պուրակում» բացվել է Ամանորի ուտեստների «Տարեհաց» խորագրով տոնավաճառը:

Այն գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-ից 22:00-ը:

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ


ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «տոնավաճառի նպատակն է նպաստել Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներից մեկի՝ հայկական խոհանոցի հանրահռչակմանը, նորովի արժևորմանն ու կենսունակության խթանմանը»:

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ


Տոնավաճառի ընթացքում տեղի կունենան վարպետության դասեր

Դեկտեմբերի 21 | 18:00
Տարեհաց | Տաթև Գրիգորյան

Դեկտեմբերի 22 | 18:00
Ձավարով և ոսպով տոլմա | Սպարտակ Նազարյան

Դեկտեմբերի 23 | 18:00
Տարեհաց | Տաթև Գրիգորյան

Դեկտեմբերի 24 | 12:00-15:00
Վանա խաշ, ձկնային ուտեստ | Յուրա Սարգսյան

Դեկտեմբերի 25 | 12:00-15:00
Գյումրվա պանրխաշ, Գառնի յարախ | Յուրա Սարգսյան

Դեկտեմբերի 26 | 18:00
Խոխոբ | Սպարտակ Նազարյան

Դեկտեմբերի 27 | 18:00
Մուսա լեռան բազրկանի | Վահե Քոթանյան

Դեկտեմբերի 28 | 12:00-15:00
Փոխինձի գնդիկներ | Իննա Ասրյան

Դեկտեմբերի 29 | 12:00-15:00
Քյալագյոշ | Տերյան մշակութային կենտրոն

Դեկտեմբերի 30 | 12:00-15:00
Տարեհաց | Տաթև Գրիգորյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին