Ավանդաբար նախաճաշը օրվա ամենակարեւոր կերակուրն է: Իսկ այն ավելի համեղ դարձնելու համար պարզապես պետք է ավելացնել մեկ բաղադրիչ՝ ընկույզի համով Nutella շոկոլադի մածուկը:
Ոգեշնչված Հայաստանի բնությամբ, մարդկանցով, հայկական հացով եւ անհավանական համեղ թխվածքներով՝ Nutella-ն ստեղծել է մի ամբողջ նախագիծ՝ նվիրված Հայաստանին եւ թողարկել սահմանափակ քանակով տարաներ Հայաստանի ոգեշնչող եւ հարազատ երեք տեսարժան վայրերի՝ Սեւանի, Ոսկեվազի եւ Սվարանցի պատկերներով։
Օրն արդյունավետ եւ տպավորիչ դարձնելու համար հարկավոր է այն ճիշտ սկսել: Nutella-ի հարազատ համը հիանալի միախառնվում է Հայաստանի ոգու, բնապատկերների եւ ջերմ հյուրընկալության հետ:
Հավաքելով հավաքածուի տարաները, համտեսելով դրանք ճանապարհելիս, կամ տանը Nutella-ի սիրահարներն եւ իրենց ընտանիքները կարող են մասնակցել բազմաթիվ նվերների խաղարկությանը, որի գլխավոր մրցանակը ճամփորդություն է Հայաստանի տեսարժան վայրերով։
Պատկերացրեք՝ արթնանում եք Սեւանա լճի ափին թարմ ու տաք մատնաքաշի անուշ բույրից, որն այնքան կատարյալ է լրացնում Nutella-ի համը, իսկ Սեւանի մուգ կապույտը կտավ է դառնում ամեն կտորի հետ:
Գնացեք Սյունիք, վայելեք Հայաստանի հարավը, կանգ առեք եւ վայելեք բարձր ժայռերը, անանցանելի ձորերն ու խորը կիրճերը։ Ձեզ հետ վերցրեք ընկույզի համով շոկոլադի բրդուճ հայկական ավանդական լավաշով։ Պատկերացրեք ձեզ գեղատեսիլ Սվարանց կիրճի վրայով իջնող ճոպանուղու մեջ՝ Nutella-ով բրդուճը վայելելիս։
Բայց ճամփորդությունն այստեղ չի ավարտվում։ Nutella-ի համադրությունը նազուկի հետ ձեզ կտեղափոխի արկածների հաջորդ փուլ՝ Ոսկեվազ գյուղ՝ իր հուշարձաններով եւ Արագած լեռան ապշեցուցիչ տեսարաններով:
Համի, մշակույթի եւ տեսարժան վայրերի այս զարմանալի միաձուլումը մարմնավորում է Nutella-ի մոտեցումը կյանքին՝ փորձել վայելել յուրաքանչյուր կտոր, որտեղ էլ լինեք: Ըմբոշխնեք Nutella-ի ընկույզով համը եւ թող ճանապարհորդությունը շարունակվի:
Տարայի հետեւի մասում տեղ գտած QR կոդի միջոցով կարող եք անցնել նախագծի www.nutella-breakfast.am կայքը, որտեղ կգտնեք տեսարժան վայրերի նկարագրություններ եւ թխվածքի բաղադրատոմսեր, որոնք հիանալի համադրվում են Nutella-ի հետ: Մասնակցեք մրցույթին՝ ստեղծելով ձեր սեփական յուրահատուկ պատմությունները եւ ստացեք բազմաթիվ մրցանակներ շահելու հնարավորություն:
Ինչպե՞ս մասնակցել.
• Սկսեք ձեր առավոտը Nutella-ով թարմ հացով կամ թխվածքով Հայաստանի գեղեցիկ վայրերում եւ մասնակցեք մրցույթին։
• Գնեք սահմանափակ հավաքածուի տարաներով Nutella եւ ներբեռնեք ձեր կտրոնները մրցույթի կայքում՝ www.nutella-breakfast.am:
• Յուրաքանչյուր գրանցված կտրոն կմասնակցի խաղարկությանը շաբաթը մեկ անգամ։
• Որքան շատ կտրոններ ներբեռնեք, այնքան ավելի կմեծանա մրցանակ շահելու հավանականությունը, իսկ գլխավորը մրցանակը Հայաստանի հետաքրքիր վայրերով ճամփորդություն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: