×

Լուսանկարը՝ Glovo

5 ուտեստ, որ կարող եք պատվիրել Glovo-ից Թուրքիա-Հայաստան խաղը դիտելու համար

Հայաստանի հավաքականի խաղերը միշտ մեծ ոգեւորություն են առաջացնում Հայաստանում։ Վստահ ենք, որ սեպտեմբերի 8-ի Թուրքիա-Հայաստան խաղն իսկապես թեժ է լինելու։ Հանդիպումն այս անգամ Հայաստանում չի անցկացվում, հետեւաբար երկրպագուները խաղը դիտելու են մտերմիկ ընկերական միջավայրում՝ ընթացքում ըմբոշխնելով համեղ խորտիկներ ու գարեջուր։

Glovo-ն միանում է բոլոր հայ երկրպագուներին՝ առաջարկելով ուտեստների ու խմիչքների առաքման մեծ ընտրանի եւ տրամադրելով հատուկ պրոմոկոդ՝ GoArmenia, որի շնորհիվ կարող եք ձեր հաջորդ պատվերի համար ստանալ 1000 դրամ զեղչ։ Ներկայացնում ենք 5 ուտեստ, որ կարող եք վայելել ձեր հարազատների հետ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու ընթացքում։

1․ Հավի թեւիկներ խրթխրթան կարտոֆիլ ֆրիով

Այս խորտիկը գարեջրի հետ համադրելու դասական տարբերակ է։ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ շատ հարմար է պատվիրել Glovo-ում ներկայացված հավի թեւիկների ու կարտոֆիլ ֆրիի տարբեր կոմբո փաթեթներից մեկը։

Լուսանկարը՝ Glovo


Հուսով ենք՝ չեք մոռանա նաեւ սառը գարեջուր ավելացնել պատվերին։  

2․ Պիցցա

Պիցցան եւ ֆուտբոլը հիանալի են համադրվում: Պիցցան միշտ համեղ է, բազմատեսակ եւ հեշտ է կիսել ընկերների հետ։

Լուսանկարը՝ Glovo


Բացի այդ, այն հիանալի համադրվում է ձեր սիրելի ըմպելիքների հետ՝ լինի դա սառը գարեջուր, գազավորված ըմպելիք կամ թարմացնող սառը թեյ:

3․ Փիդե

Արեւելյան այս ուտեստը բոլորովին վերջերս է հայտնվել հայկական ռեստորաններում։ Glovo-ում կարող եք այս ուտեստի տարբեր համերով տեսակները գտնել։

Լուսանկարը՝ Glovo


Եթե ավանդական պիցցան ձեզ այլեւս չի գոհացնում եւ ցանկանում եք զարմացնել ձեր հյուրերին տարբերվող ուտեստով, ապա խաղից կտրվելու կարիք չկա․ պատվիրե՛ք այս ֆանտաստիկ խորտիկը, իսկ առաքումը կկատարի Glovo-ն։  

4․ Կանադական պուտին կարտոֆիլ

Դե իսկ եթե դուք իսկապես անկրկնելի խաղ եք կանխատեսում եւ ուզում եք, որ ուտեստն էլ համապատասխանի դրան, ապա կանադական պուտին կարտոֆիլը հենց ձեզ համար է ստեղծված։ Այս կերակուրը ստեղծվել է ֆրանսախոս Կանադայի Քվեբեկ նահանգից։

Լուսանկարը՝ Glovo


Պուտինը պատրաստվում է կարտոֆիլով, թարմ պանրով, չեդդերով եւ սոուսով։ Այն հրաշալի կերպով համադրվում է սառը գարեջրի հետ։ Glovo-ի հետ կարող եք շատ տարբերվող ու անմոռանալի երեկո կազմակերպել։  

5․ Բուրգեր

Եթե դասական, հարմար, համեղ սնունդ եք ուզում պատվիրել, ուրեմն բուրգերը ամենաճիշտ ընտրությունն է ձեզ համար։ Այս կերակուրը շատ սիրված է մարդկանց կողմից եւ, ի դեպ, Հայաստանում այն ամենից շատ պատվիրվող ուտեստներից մեկն է։ Եվ սրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Պատճառներից մեկն էլ կարող է դառնալ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։

Լուսանկարը՝ Glovo


Մի խոսքով, Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը վայելելու համար ձեզ այլեւս ոչինչ չի մնում, քան հարմարավետ նստելը եւ հեռուստացույցը միացնելը։ Իսկ ձեր քիմքին համապատասխան ցանկացած ուտեստ կառաքի Glovo-ն։ Ֆուտբոլային հանդիպումները շատ են, իսկ հաճելի ընկերական երեկոները հավերժ ջերմ հիշողություններ կառաջացնեն։ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին