ՏԱՍՍ գործակալությունը հրապարակել է աշխատանքային ճաշի մենյուն, որի ընթացքում սեպտեմբերի 4-ին Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակել էին շփումը պաշտոնական հանդիպումից հետո։
Որպես նախուտեստ առաջնորդներին մատուցվել էր վարունգով, ավոկադոյով եւ ապխտած իշխանով աղցան, բարաբուլկայի ֆիլե՝ լոլիկով եւ գետնախնձորով։
Առաջին ճաշատեսակը տավարի մսով խարչո ապուր էր։
Որպես երկրորդ ճաշատեսակ Պուտինն եւ Էրդողանը կարող էին ընտրել
բանջարեղենով եւ սպանախի սոուսով պատրաստված կեֆալ տեսակի ձուկ, կամ գրիլի վրա պատրաստված գառան միս՝ վայրի ստեպղինի խյուսով:
Նախագահներին առաջարկվել էին ռուսական «Усадьба Дивноморское» գինեգործարանի «Восточный склон» (2021) եւ «Каберне Совиньон» (2020) գինիներ։
Որպես աղանդեր մատուցվել էր «Թռչնի կաթ» խմորեղեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: