×

Լուսանկարը՝ «Աթենք»

«Երեւանի գինու օրեր» փառատոնին «Աթենք»-ի տաղավարն ունեցել է ավելի քան 3500 այցելու

Հայկական շուկայում մսամթերքի առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունը հունիսի 2-ից 4-ը մասնակցել է «Երեւանի գինու օրեր» փառատոնին (Yerevan Wine Days Festival)՝ ներկայացնելով իր արտադրանքի լայն տեսականին։

Լուսանկարը՝ «Աթենք»


Երեք օրերի ընթացքում «Աթենք»-ի տաղավարն առանձնացել է ակտիվ մասնակցությամբ եւ ունեցել է ավելի քան 3500 այցելու։ Մասնակիցները տեղում հնարավորություն են ունեցել համտեսել բրենդի բնական թաղանթով նրբերշիկներով գրիլի վրա եփված հոթ-դոգները։

Լուսանկարը՝ «Աթենք»


«Սա «Երեւանի գինու օրեր» փառատոնին մեր առաջին մասնակցությունն էր։ Մեր տաղավարում ներկայացրել էինք «Աթենք Փրայմ» շարքը՝ իտալական պրեմիում դասի մսամթերքը՝ չորիզոն, պրոշուտտոն, պանչետտան։ Հայկական տեսականին՝ խորտիկներն ու մարմարե մսից բաստուրմաները նույնպես ներկայացված էին, որոնք գինու հետ իդեալական համադրելի են։ Գինու սիրահար թե՛ տեղացիների, թե՛ օտարերկրյա հյուրերի կողմից մեր նորույթները բավականին սիրվել են։

Լուսանկարը՝ «Աթենք»


Մասնակիցների ֆավորիտ պրոդուկտը իտալական տեխնոլոգիայով պատրաստված, 12 ամիս հնեցում անցած մեր արտադրության պրոշուտոն է։ Մեզ համար շատ հաճելի եւ ոգեւորող էր, թե ինչպես էին այցելուները «Աթենքի» մսամթերքով հավաքում գինու համեղ ափսե եւ վայելում երեկոն», - ասել է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր  Արամ  Առաքելյանը։

Լուսանկարը՝ «Աթենք»


«Աթենք»-ից նշում են, որ փառատոնի արդյունքներից գոհ են, հաջորդ տարի կրկին մասնակցելու են միջոցառմանը, քանի որ սա յուրօրինակ տոն է եւ հարթակ, որը   միավորում է գինեգործության եւ սննդամթերքի ոլորտների հայկական արտադրողներին։ Միջոցառումը արտադրող-սպառող կապն ամրապնդելու, որակյալ արտադրանքը յուրովի ներկայացնելու գեղեցիկ ձեւաչափ է։

Լուսանկարը՝ «Աթենք»


«Աթենք»-ից վստահեցնում են՝ առաջիկայում ընդլայնելու են միջոցառումների աշխարհագրությունը, նորովի են ներկայացնելու ընկերության արդեն իսկ սիրված լայն տեսականին։

30-ամյա հայկական առաջատար արտադրող «Աթենք»  ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների եւ կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված երկու խոշոր գործարան եւ իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի եւ սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են:  Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է  սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում եւ համակարգում է հումքի մատակարարումից մինչեւ պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում: «Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ. 27՝ ՀՀ-ում, 1՝ ԼՂՀ-ում, 5՝ Վրաստանի Հանրապետությունում: Որպես երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանց` Հայաստանում ամենամեծն է։ Երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին