Նվեր ընտրելը որքան հաճելի, նույնքան էլ բարդ գործընթաց է։ Բոլորս էլ միշտ ցանկանում ենք ընտրել օրիգինալ և օգտակար նվերներ։
Հայկական շուկայում մսամթերքի առաջատար արտադրող «Աթենք» ընկերությունը նվերի ընտրության նոր մշակույթ է ձևավորում և առաջարկում հյուր կամ քաղաքից դուրս գնալիս մտերիմներին, հարազատներին հանդիպելիս տանել համեղ և օգտակար նվեր՝ «Ապերիչենա», որը մսամթերքի գեղեցիկ փաթեթավորված նվեր-տուփ է։
«Ապերիչենա» իտալերենից թարգմանաբար նշանակում է «նախուտեստ» և, քանի որ «Աթենք»-ի արտադրանքի մեծ մասն իտալական տեխնոլոգիայով է պատրաստվում՝ մսային հավաքածուի համար ընտրվել է «Ապերիչենա» խորհրդանշական անվանումը։
«Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք հաճելին օգտակարի հետ համատեղել, խնայել ժամանակը և լինել յուրօրինակ։ «Ապերիչենա»-ն պրոշուտտոյի, կոպպայի, ֆիլեի, սուջուխի և չորիզոյի համեղ հավաքածու է, որը մեր հաճախորդները կարող են ձեռք բերել Կոմիտաս 58 և Ծարավ Աղբյուր 59/1 հասցեներում գտնվող մեր ֆիրմային խանութներից, ինչպես նաև առաքումով ՝ նախնական պատվերի դեպքում։ «Ապերիչենա» նվեր-տուփերը պատրաստվում են տեղում՝ հաճախորդի առջև»,- նշել է «Աթենք» ընկերության բրենդ մենեջեր Ալինա Շիբոյանը։
Ընկերությունում վստահ են՝ նվերի այս տարբերակն ընդունված և սպասված նվերների ցանկում իր ուրույն տեղը կզբաղեցնի։
««Ապերիչենա»-ն բավականին հարմար նվեր է։ Այն նախատեսված է չորս անձի համար։ Մենք ցանկանում ենք, որ նվերը ոչ միայն սիմվոլիկ, այլև օգտակար լինի։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել փաթեթավորմանը։ Այն պատրաստի գինու ափսե է, որը հյուր գնալիս կարող եք մտերիմների հետ միասին վայելել։ Մեզ համար կարևոր է մեր հաճախորդների արձագանքը, ուստի ներդրել ենք հնարավոր բոլոր միջոցները, որ մսամթերքի այս հավաքածուն արժանանա նրանց և նրանց ընկերների հավանությանն ու դառնա ցանկալի նվեր»,-նշում է Ալինա Շիբոյանը։
Հիշեցնենք, որ 30-ամյա «Աթենք» ընկերությունը ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և իր սպառողին ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերությունն իր արտադրության մեջ կիրառում է սեփական տեխնոլոգիաներն ու մեթոդները, կառավարում և համակարգում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում: «Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ՝ ՀՀ-ում՝ 27, ԼՂՀ-ում՝ 1, Վրաստանում՝ 5: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: