● Հայաստանն աշխարհում երկրորդ երկիրն է, որտեղ բուրգերների սպառումը 2022 թվականին ամենաշատն է աճել (+2.2219%)
● 2022 թ․-ին մեկ օգտատերից գրանցվել է 90 բուրգերի պատվեր
● Հայերի ամենասիրելի բուրգերներն են Չիզբուրգերը, Հավի Բուրգերը եւ Կլասիկ բուրգերը
Glovo-ն, լինելով սննդի առաքման ամենաառաջատար հավելվածը Հայաստանում, Բուրգերի միջազգային օրվա (մայիսի 28) կապակցությամբ բացահայտում է հայերի կողմից ամենաշատ սպառվող ուտեստներից մեկի միտումները։
Սա լավ առիթ է ոչ միայն ներկայացնելու այս ուտեստի սպառման աճի տվյալները, այլեւ հայտարարելու տոնի առթիվ Glovo-ի առաջարկի մասին՝ 30% զեղչ բուրգերների պատվերների համար հանգստյան օրերին։ Հավելվածի միջոցով կարող եք Glovo-ի գործընկերների մեծ ընտրանուց առանձնացնել ձեր սիրելի բուրգերը եւ ստանալ 30% զեղչ։
2022 թվականի ընթացքում Հայաստանը դարձել է Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայի առաջին եւ աշխարհի երկրորդ երկիրը, որտեղ բուրգերների սպառումը 2022 թվականին ամենաշատն է աճել՝ 2,2219%-ով 2021 թվականի համեմատ (զիջելով միայն Նիգերիային)։
Եթե ուշադրություն դարձնենք միայն փոքր բիզնեսին, ապա Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որտեղ եւ՛ բուրգերների սպառումը (3,720%-ով ավել 2021թ.-ի համեմատ), եւ՛ բուրգեր առաջարկող տեղական բիզնեսների քանակը (650% ով ավել 2021թ.-ի համեմատ) ամենից շատն է աճել։ Այս ցուցանիշներով Հայաստանին հաջորդում են Նիգերիան եւ Ղրղզստանը։ Պատկերը ցուցադրում է փոքր բիզնեսի եւ տեղական տնտեսության խթանման եւ աջակցության շուրջ սոցիալական իրազեկումը:
Հայերը բուրգեր ուտել նախընտրում են ընթրիքի ժամանակ, հատկապես 18:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում (այս ուտեստի սպառման 40%-ը կենտրոնացված է ժամը 17:00-ից մինչեւ 20:00-ը):
Շաբաթվա ընթացքում պատվերների աճը առավելագույնի է հասնում ուրբաթ օրերին (16%), հանգստյան օրերին ցուցանիշը նվազում է։ Այս միտումը լիովին տարբերվում է համաշխարհային միտումից, որտեղ հանգստյան օրերին, հատկապես կիրակի է կենտրոնանում բուրգերի ամենից շատ սպառումը։ Փաստորեն, հայերը հանգստյան օրերի սկիզբը տոնելու իրենց ուրույն ձեւն ունեն։
2022 թվականի դեկտեմբերը եղել է բուրգերի սպառման ամենաակտիվ ամիսը, որը կազմում է տարեկան սպառման 12%-ը։ Ամենաշատ պատվերները գրանցվել են դեկտեմբերի 22-ին, այնուհետեւ՝ 26-ին եւ 30-ին։ Փաստորեն, հայերը նախատոնական շրջանը սիրում են անցկացնել ընկերների եւ ընտանիքի հետ միասին՝ վայելելով համեղ բուրգերներ։
Հայ սպառողները բուրգերներ պատվիրելու սիրելի ռեստորաններից առանձնացրել են KFC-ն, Բլեք Անգուսը եւ Աբու Հակոբը, իսկ տեղական բիզնեսներից ամենապահանջվածը եղել են Basturma shop & grill bar-ը, GM՛s Burger Bar-ը եւ Future Diner-ը: Վերջինս երկրում առաջին վեգան ռեստո-բարն է, ինչը շատ բան է ասում Հայաստանում վեգան սննդի կետերի աճող ժողովրդականության մասին։
Հարկ է նշել նաեւ ուտեստի ամենամեծ երկրպագուների մասին. 2022 թվականի ընթացքում Glovo-ի միջոցով օգտատերերից մեկը պատվիրել է 90 բուրգեր։ Մեկ այլ օգտատեր ընդհանուր 50 400 դրամ է ծախսել Sophiste Resto-Bar-ից մեկ պատվերի համար։ Պատվերն իր մեջ ներառել է 12 հատ չիզ բոմբ բուրգեր բլյու չիզ սոուսով։ Բուրգերների մեծ սիրահարն իսկական ռեկորդ է գրանցել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: