×

Արամ Մնացականովը

Երեւանում կբացվի Արամ Մնացականովի MINA ռեստորանը

Մայիսի 22-ից Երեւանում կսկսի գործել ռուսաստանցի հայտնի շեֆ եւ ձեռնարկատեր Արամ Մնացականովի MINA Yerevan ռեստորանը:

Այն տեղակայված է Սարյան 13 հասցեում՝ նախկինում այստեղ գործում էր Gouroo ռեստորանը:

Արամ Մնացականովը ներկայանում է որպես MINA Yerevan-ի գաղափարախոս եւ հայեցակարգային շեֆ:

Բրենդ-շեֆը Սիմոնե Գոբին է, շեֆը՝ Արամ Դովլաթյանը, լիբանյանյան խոհանոցի բրենդ-շեֆը՝  Ջիլբերտո Նասերը, պիցցայի բրենդ-շեֆը՝ Մանուէլ Սուրաչին:

MINA ռեստորաններ գործում են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

«Ինձ համար հայրենիքում ռեստորան բացելը եւ՛ պատիվ է, եւ՛ մեծ պատասխանատվություն։ Ես հասկացա, որ աշխարհում ոչ մի տեղ ես ինձ այնքան տանը չեմ զգում, որքան Երեւանում։ Ես հիացած եմ Հայաստանի մթնոլորտով, մարդկանց պատրաստակամությամբ՝ օգնելու եւ յուրաքանչյուր հյուրին ընդունելու որպես ընտանիքի անդամի։

Այստեղ իրականացավ իմ ամենանվիրական ցանկություններից մեկը՝ ես ոչ միայն ունեմ հիանալի, համեղ եւ տաքուկ ռեստորան, այլեւ սեփական այգին՝ թթի եւ ծիրանի ծառերով։

Պիցցայի համար մեր նեապոլիտանական փայտի վառարանը տեղադրված է այգում, եւ մենք ուրախ կլինենք ողջունել բոլորին», - ասել է Արամ Մնացականովը:


Արամ Մնացականովը ռեստորանային ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունի, հաջողությամբ կյանքի է կոչել բազմաթիվ ռեստորանային նախագծեր, մի շարք մասնագիտական, խոհարարության եւ ճանապարհորդության մասին գրքերի հեղինակ է, արժանացել է ոլորտի հեղինակավոր մրցանակների։ Իտալական մշակույթի տարածման գործում ներդրած ավանդի համար 2007 թվականին նրան շնորհվել է Իտալիայի Հանրապետության ասպետական շքանշան (Ordine al Merito della Repubblica Italiana)։

2022թ. նոյեմբերին՝ վարպետության դաս անցկացնելով «Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում» Արամ Մնացականովն ասել էր.

«Ժամանակակից ռեստորանը նման է երգչախմբի, եւ մենք իրավունք չունենք երգել չիմանալ»:

«Յուրաքանչյուր աշխատակից պետք է իմանա ամեն մանրուք տվյալ ռեստորանի մասին, որպեսզի կարողանա պատասխանել հյուրերի հարցերին, շփվել նրանց հետ այնպես, ինչպես կշփվեր իր տան հյուրի հետ։ Ռեստորանի աշխատանքն այլեւս գալ-սնվել-վճարել-հեռանալ շղթայով չի գործում։ Հյուրը պետք է երջանիկ զգա ռեստորան մտնելիս եւ այնտեղից հեռանալիս», - պատմել էր շեֆ խոհարարը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին