×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Park Bridge` առաջին dinner show ռեստորանը Երեւանում

Սյուժետային պարային ներկայացումներով եւ երաժշտական շոու-ծրագրերով երեւանյան առաջին ռեստորանը՝ Havana-ն, ամբողջությամբ նոր կոնցեպտով, դիզայնով եւ անունով ներկայացավ 2022 թվականի հոկտեմբերին: Լենինգրադյան 1/6 հասցեում գործող Park Bridge Music Hub-ն առաջարկում է dinner show ձեւաչափ՝ մասշտաբային շոու եւ բարձրակարգ խոհանոց:

Park Bridge ցանցն իր մեջ ներառում է նաեւ Park Bridge Open Air բացօթյա ռեստորանը, Park Bridge Dining Bar-ը՝ ամենօրյա դիջեյ երաժշտությամբ եւ հեղինակային կոկտեյլներով, ինչպես նաեւ` Compass մանկական, ճանաչողական կենտրոնը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


GastroVino-ի հետ զրույցում ռեստորանի հիմնադիր Աշոտ Բաղդասարյանը եւ համահիմնադիր Գոհար Բաղդասարյանը պատմել են ռեբրենդինգի, նոր կոնցեպտի եւ խոհանոցի մասին:

Գաղափարներ միավորող նոր անունը

Աշոտ Բաղդասարյան. Ցանկացած տարածքի, շենք-շինության, ռեստորանի անուն բնորոշում է իր կոնցեպտն ու բովանդակությունը: Կարծում եմ, անվան հետ կապված լավագույն լուծումն ենք տվել՝ Park Bridge-ը շատ ավելի համապատասխան է թե՛ տեղանքին, թե՛ կոնցեպտին: Շատերը միգուցե չգիտեն, բայց մեր ռեստորանից հրաշալի տեսարան է բացվում դեպի Կիեւյան կամուրջը, մեր հյուրերից շատերին է զարմացնում այն՝ գեղեցիկ է թե՛ գիշերով, թե՛ առավոտյան՝ քաղաքի անցուդարձը, կամուրջի տեսարանը, ձորի տեսարանը՝ տարածքը դարձնում են շատ յուրահատուկ:

Աշոտ Բաղդասարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գոհար Բաղդասարյան. Կամուրջը, կարծես թե, ամբողջացրեց մեր ռեստորանի ձեւաչափը, ինչպես նաեւ աշխարհագրական դիրքը, դրան ավելացավ Park-ը քանի որ մենք ներկայանում ենք թեմատիկ այգու ձեւաչափով. միեւնույն տարածքում կարելի է ժամանցի տարբերակներ գտնել, օրինակ՝ առավոտյան նախաճաշել մեր այգում ՝ բնություն, մաքուր օդ, ձորի եւ կամրջի տեսարան, հետո լանչել սրճարանում կամ ջրվեժի մոտ, երեկոյան էլ՝ կամ կոկտեյլ խմել Park Bridge dining Bar-ում, կամ էլ՝ վառ երեկո ունենալ մեր Music Hub-ում՝ ընթրիք եւ շոու ֆորմատով:

Գոհար Բաղդասարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր ռեստորանի վարքագիծն ընտանեկան է, որը, կարծում եմ, լավ առաքելություն է : Ունենք հետաքրքիր ժամանցի առաջարկ ընտանիքի բոլոր անդամների համար, անգամ՝ փոքրիկների՝ Compass kids space-ի ձեւով:

Նոր կոնցեպտը, երաժշտական ներկայացումները եւ Dinner շոու ձեւաչափը

Աշոտ Բաղդասարյան. Ժամանակին Երեւանում՝ Պռոշյան փողոցի վրա, մանղալներ էին դրված եւ շատ ընտանիքներ օգտվում էին դրանցից: Սա այդ ժամանակվա ամենաստացված լուծումն էր, որը կամաց-կամաց փոխարինվեց կրպակների, կրպակները՝ ռեստորանների: Ռեստորաններն էլ սկսեցին միմյանցից տարբերվելու ֆորմատներ մշակել, համեղ սննդի հետ մեկտեղ մարդիկ նաեւ ժամանց էին ուզում՝ պարել, ուրախանալ, բեմադրություններ տեսնել: Այս ամենի միավորումը այսօր աշխարհում շատ ընդունված եւ կիրառվող dinner շոու ձեւաչափն է, որը մենք ունեինք մեր բացման օրվանից՝ 2011 թվականից: Այդ ժամանակ Երեւանում չկար այս ձեւաչափը՝ երգ, երաժշտություն, մյուզիքլ, պարային թեմատիկ ներկայացումներ, որոնք մի քանի ամիսը մեկ պարտադիր փոխվում, թարմացվում էին: Հենց դրանով էլ մենք դեռ այն ժամանակ տարբերվեցինք եւ ճանաչում ձեռք բերեցինք: Բայց, բնական է, մեր հյուրերն էլ մեզնից են անընդհատ նորություններ սպասում, ինչը մեր խնդիրը բարդացնում է, բայց նաեւ առաջ շարժվելու, նոր գաղափարներով ներկայանալու առիթ է տալիս: Հիմա ավելի ժամանակակից, նոր լուծումներ ենք օգտագործում՝ ռեստորանը հագեցած է ձայնային, լուսային ամենահզոր տեխնիկայով, աշխատում ենք լավագույն մասնագետների հետ՝ մեր հյուրերին ամեն օր որակյալ ժամանց եւ սնունդ մատուցելու համար:

Լուսանկարը՝ ռեստորանի արխիվից


Գոհար Բաղդասարյան. Շատ մեծ թիմ է աշխատում՝ ամեն օր այդպիսի մասշտաբի շոու ունենալը նաեւ մեծ ներդրում է պահանջում, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով, քանի որ գիտենք մեր հյուրերի սպասելիքները, նրանք միշտ մեզանից ավելին են ստացել եւ սպասում են դրան: Հաշվի առնելով տենդենցները՝ փոփոխության է ենթարկվել նաեւ երաժշտության ոճը, ունենք պարային ուղղվածություն, աշխատում ենք պարուսույց Հովհաննես Սարգսյանի հետ, աշխատում ենք դիզայներների հետ՝ յուրաքանչյուր ներկայացման համար տարբեր կերպարներ ստեղծելով:

Լուսանկարը՝ ռեստորանի արխիվից


Հյուրերը շատ սիրում են նաեւ մեր ակրոբատների շոուն, միանում է DJ-ը, երգիչները, մի խոսքով ստեղծագործ, անընդհատ շարժվող, զարգացող օրգանիզմ է հենց շոուն, որը մեր այցեքարտն է: Նախկինում մեր բոլոր ներկայացումներն ունեցել են սյուժետային գիծ, այս պահին չունենք սյուժետային գիծ ունեցող պարային ներկայացում, բայց նախատեսում ենք մինչեւ տարվա վերջ ունենալ նաեւ նման ներկայացումներ:

Park Bridge-ի խոհանոցը

Գոհար Բաղդասարյան. Քանի որ Park Bridge-ում տարբեր սրահներ կան, ըստ դրա՝ տարբերվում են նաեւ մեր մենյուի առաջարկները: Park Bridge Music Hub-ում ֆյուժն մենյու է, այստեղ անգամ սնունդն ենք մատուցում շոուի տարբերակով՝ ունենք հատուկ «ֆուդ շոու» մենյու, որում ներառված են նրբահամ ուտեստներ, որոնք մատուցում ենք թատերականացված կամ Շեֆի մատուցմամբ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրճարանում ունենք մենյու, որը նախատեսված է արագ ճաշելու եւ լանչի համար, այստեղ կարելի է նաեւ առաքում պատվիրել, մատչելի, բայց որակյալ սնունդ ունենալ:

Այգու հատվածում շեշտը դրել ենք բաց կրակի վրա պատրաստվող ուտեստներին: Ունենք բաց կրակով սեղաններ՝ գրիլ տարբերակով, որտեղ հյուրը կարող է իր ցանկացած եփվածության աստիճանի ուտեստ պատրաստել: Այստեղ կարելի է փորձել հայկական խոհանոցի ծանոթ եւ սիրված համերը՝ նոր մատուցմամբ:

Dining bar-ում պանասիական խոհանոցին պատկանող հետաքրքիր ու տարբերվող ուտեստներ կարելի է գտնել: Այստեղ հարմար է թե՛ ընկերական, թե՛ բիզնես հանդիպումներ անցկացնել: Բոլորովին առանձին եւ հատուկ ճաշացանկ ունենք կազմած մանկական սրահի համար:

Բացառիկ առաջարկն ու այցելուների տեսակը

Գոհար Բաղդասարյան։ Ընտանեկան ֆորմատն իր պահանջներն ունի, երբ ասում ենք ընտանիք նկատի ունենք ժամանակակից, ակտիվ ընտանեկան մթնոլորտը, որտեղ բոլորին միավորում է որակյալ ժամանց ունենալու ցանկությունը, երաժշտական լավ ճաշակը, միասին լավ հիշողություններ ստեղծելու որոշումը: Մենք առաջարկ ունենք բոլորի համար՝ ե՛ւ փոքրիկների, ե՛ւ երիտասարդ ընտանիքների, ե՛ւ տարեցների:

Գոհար Բաղդասարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փոքրիկների համար ունենք մանկական տարածք, որը հրաշալի լուծում է երիտասարդ ընտանիքների խնդիրը՝ մինչ նրանք հանգստանում ու լավ ժամանակ են անցկացնում մեր ռեստորանում, իրենց փոքրիկները հետաքրքիր ժամանցն են անցկացնում մեր մանկական տարածքում՝ դայակների, ուսուցիչների հսկողության տակ: Ունենալով թոռնիկներ, գիտեմ, որ սա կատարյալ լուծում է երիտասարդ ընտանիքնեի համար։ Շատ է ուրախացնում, որ մեզ մոտ գալիս են ընտանիքներով՝ երեք սերունդ եւ երեքն էլ գոհ են մնում, սա մեզ համար ամենակարեւորն է:

Ռեստորանների զարգացումը

Աշոտ Բաղդասարյան. Մենք ռեստորանների ոլորտում ենք 2011 թվականից: Այս 12 տարվա միջով, երբ ետ եմ նայում, հսկայական փոփոխություններ եմ տեսնում: 2011 թվականին այսօրվա ռեստորանների 90 տոկոսը չկար: Ամեն օր նոր ռեստորան է բացվում, նոր ձեւաչափով, նոր ճաշակով, մեկը մեկից հետաքրքիր եւ համեղ խոհանոցով, ինչը, իհարկե, մրցակցության արդյունք է: Շատ դժվար է նման մրցակցության պայմաններում աշխատելը, պետք է հաճախորդին մշտապես նոր եւ հետաքրքիր մի բան առաջարկել: Այս մրցակցության արդյունքում հաճախորդների պահանջներն էլ են փոխվել, մեծացել: Պետք է անընդհատ ձեռքը զարկերակին պահել, նոր մտքեր, գաղափարներ մատուցել:

Լուսանկարը՝ ռեստորանի արխիվից


Մեզ համար շատ կարեւոր է հյուրի հետ աշխատելը եւ հետադարձ կապը պահելը, նրանցից արձագանքներ լսելու ունակ լինելը: Այսօր Park Bridge restaurant & music hub-ը մշտական եւ սիրված հյուրերի մեծ թիվ ունի, ինչն ապացույցն է այն բանի, թե որքան անհրաժեշտ է հաճախորդի հետ պարզ, մարդկային հարաբերություններ ունենալը:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի եւ ռեստորանի արխիվի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին