×

10 ուտեստ, որ կարող եք պատվիրել Glovo-ից Եվրատեսիլ 2023-ի երեկոն վայելելու համար

Եվրատեսիլ 2023 երգի մրցույթին մնացել են հաշված օրեր։ Glovo-ն իր մենյուի ցանկում ունի բազմաթիվ երկրների ճաշատեսակներ։ Glovo-ի արագ առաքման և բազմազան ընտրանու շնորհիվ կարող եք զգալ ձեզ սպասված շոուի մասնակից՝ միաժամանակ գտնվելով ձեր հարմարավետ տանը։

Այսպիսով, առանձնացրել ենք 10 ուտեստ, որ կարող եք պատվիրել Glovo-ից և իսկական եվրոպական երեկույթ կազմակերպել ձեր հարազատների համար։

1.Պիցցա

Կատարյալ եվրատեսիլյան խորտիկ եք փնտրու՞մ․ պիցցան հենց այն է, ինչ պետք է։ Հայաստանի բոլոր ռեստորանների լավագույն պիցցաները Glovo-ում են՝ դասական մարգարիտայից մինչև էկզոտիկ էքսպերիմենտալ տարբերակներ։


Իսկ եթե հավանել եք Իտալիայի այս տարվա ներկայացուցչի երգը և առհասարակ իտալական մշակույթի սիրահար եք, ապա խորհուրդ ենք տալիս ընտրել իտալական բարակ խմորով պիցցաները։ Buon appetito!

2. Ռոստ բիֆ

«Եվրատեսիլ 2023»-ն այս տարի անցկացվում է Միացյալ Թագավորությունում։ Եթե իսկապես որոշել եք ձեզ զգալ այս շոուի կիզակետում, ապա առաջարկում ենք այս երեկոյի մենյուում ներառել դասական բրիտանական ուտեստ ռոստ բիֆը։


Այն իհարկե շատ մեծ տարածում չունի Հայաստանում, բայց Glovo-ի շնորհիվ կարող եք ծանոթանալ բրիտանական խոհանոցի այս յուրատեսակ նմուշին, որն, ի դեպ, դարեր շարունակ եղել է թագավորական ընտանիքի սիրելի ճաշատեսակներից մեկը։

3. Բեյգլ

Օղակաձև այս հացն առաջին անգամ պատրաստել են Լեհաստանի հրեական համայնքում։ Հետագայում այն տարածում է գտել ողջ Եվրոպայով մեկ և այսօր առկա է նաև Հայաստանում։


Glovo-ն այս յուրահատուկ հացով սենդվիչները կհասցնի անմիջապես ձեր տուն։ Ավելացրե՛ք այն ձեր զամբյուղում և զգացե՛ք եվրոպական մշակույթի շունչը։  

4. Ֆալաֆել

Եթե բուսակեր եք, կամ պարզապես նախընտրում եք բուսական միջուկով սենդվիչներ, ֆալաֆելը հիանալի տարբերակ է ձեզ համար։ Սիսեռից պատրաստված կոլոլակով և տարբեր համեմունքներով պատրաստված այս սենդվիչը կուրախացնի ձեր հյուրերին։


Ի դեպ, ֆալաֆելը մեծ տարածում ունի հատկապես Իսրայելում։ Նոա Կիրելի «Unicorn» երգը լսելիս այն ուտելը կրկնակի հաճելի կլինի։

5. Հավի թևիկներ

Եթե գարեջուր եք սիրում խմել, ապա խորտիկի հիանալի տարբերակ կարող են լինել հավի թևիկները։ Կծու՞, թե՞ քաղցր սոուսով. առաջարկում ենք պատվիրել բոլոր տարբերակներից, չէ՞ որ դրանք բոլորն էլ առկա են Glovo-ի մենյուում։


Ի դեպ, հավի թևիկները մեծ տարածում ունեն Ավստրալիայում և վստահաբար Voyager խմբի երկրպագուները նույնպես այդ խորտիկն են վայելելու մրցույթին հետևելիս։

6. Հունական

Գիրոս, հունական աղցան, սենդվիչ պիտա հացով․ Glovo-ի հետ միասին կարող եք իսկական հունական երեկո կազմակերպել։ Եվրատեսիլ 2023-ի 16-ամյա հույն մասնակից Վիկտոր Վերնիկոսը կգնահատեր ձեր ընտրությունը։


Պարզապես պետք է բացել Glovo-ի հավելվածը և հունական բաժնից ընտրել համեղ ուտեստները։ Չմոռանաք ձաձիկի սոուս ավելացնել։

7. Հայկական խորոված

Պարզ է, որ Հայաստանում բոլորն էլ անհամբերությամբ Բրունետի հաղթանակին են սպասելու։


Իսկ ի՞նչ հաղթանակի տոն առանց հայկական խորովածի։ Խորովածն ամենից շատ պատվիրվող ուտեստն է Հայաստանում և դա զարմանալի չէ, այն իսկապես շատ համեղ է։

8. Պաղպաղակ

Պետք չէ մոռանալ նաև աղանդերի մասին: Եթե շոուն դիտելիս քաղցր բան եք փնտրում, ապա Glovo-ն առաջարկում է պաղպաղակների մեծ ընտրանի՝ դասական վանիլ-շոկոլադից մինչև պիստակ և պնդուկ:


Եվ եթե եվրոպական խոհանոցից առանձնացրել էիք իտալականը, հարկ է հիշել, որ այն չի սահմանափակվում խմորային ուտեստներով։ Իտալական ջելատոն նույնքան նուրբ ու քաղցր է, որքան Եվրատեսիլ 2023-ի իտալացի մասնակից Մարկո Մենգոնիի կատարումը։

9. Կրուասան

Այս համեղ աղանդերը Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկն է։ Glovo-ով կրուասան պատվիրելը հարմար ու հեշտ է, ինչը թույլ կտա ձեզ վայելել մասնակիցների կատարումներն ու ընկերական մթնոլորտը:


Կրուասանը մտովի կտեղափոխի ձեզ Փարիզի կամ Վիեննայի սրճարաններ՝ ստիպելով զգալ, որ դուք էլ Եվրատեսիլյան շոուի մի մասն եք:

10. Բելգիական վաֆլի

Եվս մեկ քաղցր տարբերակ։ Glovo-ն առաջարկում է մի շարք վաֆլիներ՝ շաքարի փոշիով, սերուցքով, շոկոլադով, մրգերով, ընկույզով և այլ հավելումներով։

Վաֆլին Բելգիայում շատ հայտնի աղանդեր է և հասցրել է սիրվել նաև Հայաստանում։  


Իրականում այն այնքան հայտնի է, որ նույնիսկ ունի իր սեփական տոնը։ Բելգիական վաֆլիի ազգային օրը նշվում է ամեն տարի օգոստոսի 24-ին:

Այսպիսով, «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ Glovo-ից ուտեստներ պատվիրելով՝ դուք կարող եք ըմբոշխնել համեղ հյուրասիրություն՝ միաժամանակ վայելելով Եվրոպայի բազմազան մշակույթը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին