×

Նարեկ Մարգարյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ

4 «համով տեղ» Երեւանում՝ Նարեկ Մարգարյանից

Եթե քաղցած եք, կամ չեք կողմնորոշվում որտեղ սնվել ընդմիջմանը, երեկոյան կամ հանգստյան օրերին, կարող եք հետեւել հայտնի մարդկանց սննդի «տեղանքային» նախասիրություններին: Այս անգամ խոսքը տալիս ենք ArmComedy-ի համահեղինակ, սցենարիստ Նարեկ Մարգարյանին։

1․JNJ art cafe

Հասցեն՝ Տերյան 62/59
Հայկական եւ եվրոպական խոհանոց

Այստեղ տնական ու համեղ ուտեստներ են, որոնք պատրաստված են ճիշտ այնպես, ինչպես, օրինակ՝ մայրիկը կպատրաստի, բայց ոչ պարզապես լավ ճաշեր եփել իմացող, այլ շատ համեղ ձեռք ունեցող մայրիկը։

Լուսանկարը՝ JNJ


Կարելի է ասել, վերջին 25 տարին այստեղ եմ սնվում։

Ամեն ինչն է համեղ JNJ-ում, բայց հատկապես խորհուրդ կտամ փորձել կոտլետ կարտոֆիլի հետ։

2․Black Angus

Հասցեն՝ Աբովյան 2/5
Բուրգերներ, պիցցա

Black Angus-ի բուրգերները շատ համեղ են։

Լուսանկարը՝ Black Angus


Եթե արագ սնունդ նախընտրողներից եք, այս վայրը, միանշանակ, խորհուրդ եմ տալիս։ Նախապատվությունը տալիս եմ չիզբուրգերին։

3. Corpous Gastro Bar

Հասցեն՝ Հյուսիսային պողոտա 5
Եվրոպական խոհանոց

Corpous Gastro Bar-ը շատ լավ խոհարար ունի։

Լուսանկարը՝ Corpous Gastro Bar


Ճաշացանկը շատ ընդգրկուն է՝ ցանկացած նախընտրության սնունդ կարող ես գտնել։

4. Ost foods & wine

Հասցեն՝ Սարյան 16
Արագ սնունդ

Արագ սնվելու համար կատարյալ վայր է։ Հին Երեւանի կոլորիտն ունի՝ լահմաջոյի եւ շաուրմայի շատ համեղ տեսականիով։

Լուսանկարը՝ Ost foods & wine


Ost foods & wine-ում պետք է անպաման փորձել աջարական խաչապուրին, որն ուղղակի անմահական է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին