×

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

15-ամյա «Երեմյան Փրոջեքթսի» նախագծերը. «Սիզընս»

15-ամյա «Երեմյան Փրոջեքթսի» ամենախոշոր նախագծերից մեկը, իր կոնցեպտով տարբերվող ու յուրահատուկ «Սիզընսը» ընկերությանը միացել է 2021 թվականից։

Այսօր «Բոլոր եղանակները ձեզ համար» կարգախոսի ներքո գործում են Սիզընս ռեստորանը, Սիզընս Սվիթլենդ հրուշակարանն ու պաղպաղակի սրահը, Սիզընս սրճարանն ու Սիզընս այգին։

Մայրաքաղաքի անմիջապես սրտում, Մաշտոց-Արամի փողոցների խաչմերուկում տեղակայված ռեստորանային համալիրը դարձել է քաղաքի հյուրերի եւ երեւանցիների ամենասիրելի վայրերից մեկը, ընտանեկան հանգստի եւ ժամանցի լավագույն ընտրությունը։

Ռեստորանի բացման հաջորդ օրվանից մարդկանց հոսքը չէր դադարում, հատկապես երբ հայտնի դարձավ, որ այն արդեն «Երեմյան Փրոջեքթսի» կազմում է գտնվում։

Սիզընսը միանգամից սիրվեց բոլորի կողմից, շատ կարճ ժամանակում հավատարիմ ու մշտական հյուրեր է ձեռք բերել։ Անգամ կան մարդիկ, որ իրենց սիրելի տեղն են ֆիքսել, միշտ զանգահարում, իրենց սեղանի համարն են ասում եւ խնդրում անպայման հենց այդ տեղն ամրագրել։ Ու եթե մի քանի օր էլ անակնկալ պարերը չեն լինում, հյուրերը միշտ հարցնում են, թե ինչո՞ւ չկան ֆլեշմոբերը։

Սիզընսի թիմն ամենամեծերից է՝ մոտ 180 հոգի։ Այստեղ էլ շատերն ունեցել են կարիերային աճ, աշխատել Երեմյան Փրոջեքթսի ռեստորաններում եւ հասել Սիզընս՝ արդեն որպես փորձառու եւ պրոֆեսիոնալ աշխատակիցներ։

«Երեմյան Փրոջեքթսում» գործունեությունս սկսել եմ Պանդոկ երեւան ցանցից որպես մատուցող, աշխատել եմ «Լավաշ», Սմոքինգ շեֆ, Կազա նոստրա, Լիվինգսթոն ռեստորաններում։ Այսօր արդեն Սիզընսում մենեջեր եմ։ Շատ կարեւոր է, որ ընկերությունում տեսնում ու գնահատում են քո նվիրված ու սրտացավ աշխատանքը։ Սիզընսում միշտ աշխույժ ու ակտիվ է, ու հենց դա էլ ամենաշատն է գրավում ինձ այս աշխատանքում»,- ասում է մենեջեր Սարգիս Համբարձումյանը։




Այս մեծ, բարեհամբույր ու ջերմ թիմի համար ամենակարեւոր սկզբունքը միասնականությունն է։ Բազմիցս համոզվել են, որ դրա շնորհիվ հաղթահարելի է ցանկացած դժվարություն։

Սիզընսի մենեջեր Քնքուշ Ջանիկյանն ժպիտով պատմում է.

«Երեմյան Փրոջեքթսի» կարգախոսը՝ «Աշխատանքը սկսվում է երազանքից», ինձ համար շատ կարեւոր ու խորհրդանշական է, որովհետեւ ինքս հենց դրա կրողն եմ դարձել։ Երբ Շերեփ ռեստորանը նոր էր բացվել, ամեն անգամ անցնում էի դրա կողքով ու երազում այդտեղ աշխատելու մասին։ Մի օր ինքնակենսագրականս ուղարկեցի եւ ի ուրախություն ինձ հրավիրեցին հարցազրույցի։ Կարիերաս հենց այնտեղից էլ սկսել եմ որպես հյուրընկալ։ Այսօր արդեն մենեջեր եմ Սիզնսում»։

«Սվիթլենդը» «Սիզընս» նախագծի ամենաքաղցր ու անուշաբույր անկյունն է։ «Սիզընս Սվիթլենդ» հրուշակարանում եւ «Սիզընս Ջելատերիա» պաղպաղակի սրահում, ներկայացված են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆիրմային, ամենահամեղ հրուշակեղենը եւ «Երեմյան Փրոդաքթս» բարձրակարգ կաթնամթերքից արտադրվող պաղպաղակը։


Ամենահամեղ, նրբահամ խմորեղենը եւ շվեյցարական կամ բելգիական շոկոլադին ոչնչով չզիջող շոկոլադները «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ՝ Անահիտ Միքայելյանի տաղանդի, մտքի անսահման թռիչքի ու վառ երեւակայության արտացոլումն են։

Հենց դրա համար էլ Անահիտին անվանում են «Երեմյան Փրոջեքթսի» հրաշագործ հրուշակագործը։

«Սիզնս» նախագծի հետաքրքիր կոնցեպտներից մեկը բացօթյա Սիզնս սրճարանն է։ Իտալական համեղ ու յուրահատուկ խոհանոց, հարուստ բար եւ օրիգինալ կոկտեյլներ, ամառային երաժշտական երեկոներ եւ տրամադրություն ստեղծող միջավայր. հենց այսպես կարելի է բնութագրել այս կանաչ անկյունը։

2021 թվականին «Սիզընս համալիրի  հետ միասին «Երեմյան Փրոջեքթսի» կառավարման ներքո անցավ նաեւ Սիզնս այգին։ Այգին եւս գործում է «Բոլոր եղանակները ձեզ համար» կարգախոսին համապատասխան: «Երեմյան Փրոջեքթսը» տարվա բոլոր եղանակներին բնորոշ միջոցառումներ եւ նախագծեր է իրականացնում այգում։ Ամռանը գործում են գերժամանակակից, միջազգային լավագույն տեխնոլոգիաներով հագեցած շատրվանները՝ լազերային, լուսաձայնային շոուներով, անցկացվում են բազմազան միջոցառումներ ու երաժշտական երեկոներ։

Ձմռան ամիսներն ու տոները եւս հետաքրքիր դարձնելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերին «Երեմյան Փրոջեքթսը» Սիզընս այգում մեկնարկեց Seasons Park Station նախագիծը՝ նման ձեւաչափով առաջին ձմեռային այգին Հայաստանում։ Seasons Park Station-ի ընդհանուր կոնցեպցիան երկաթուղային կայարանն էր տարբեր կանգառներով։

Այս ամենի՝ կոնցեպտուալ ռեստորանների, բարեկարգ, խնամված ու կանաչապատ այգու, միշտ աշխույժ ու մարդաշատ այգու շնորհիվ Մաշտոց 15/5-ը դարձել է երեւանցիների ու քաղաքի հյուրերի սիրելի վայրերից մեկը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին