Դիլիջանի քաղաքային զբոսայգում մայիսի 6-ից 8-ն անցկացված GastroFest փառատոնին մասնակից ռեստորանները, սրճարանները, գինու տները, Հայաստանի տարբեր մարզերից բնական մթերքների եւ խմիչքների արտադրողները ներկայացրել են իրենց արտադրանքը։
Փառատոնի 20-ից ավելի մասնակիցները հյուրերի համար պատրաստել են ճաշատեսակների ու խմիչքների այն հավաքածուները, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը, կիսվել իրենց խոհարարական ավանդույթներով եւ սեփական հեղինակային հայեցակարգի գաղտնիքներով:
Գաստրոնոմիկ քվեսթի շրջանակներում հյուրերը Դիլիջանի ռեստորաններում խոհարարական թեմաներով հատուկ առաջադրանքներ են կատարել։ Յուրաքանչյուր փառատոնի օրվա վերջում հայտարարվել են քվեսթի հաղթողները։
Գաստրոնոմիական տոնավաճառից բացի անցկացվել են խոհարարական վարպետության դասեր, մրցույթներ եւ ազգային պարերի վարպետաց դասեր «Կարին» համույթի կողմից։
Փառատոնին մասնակցել է նաեւ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը, որի բարեգործական տաղավարում ներկայացված են եղել արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների պատրաստած դիզայներական հուշանվերները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: