×

Դիլիջանում տեղի կունենա առաջին մեծ գաստրոփառատոնը

Մայիսի 6-ից 8-ը Դիլիջանի քաղաքային զբոսայգում տեղի կունենա Gastrofest եռօրյա գաստրոնոմիական փառատոնը, որը 20-ից ավել մասնակից կունենա՝ ռեստորաններ, սրճարաններ, բնական մթերքներ եւ խմիչքներ արտադրողներ Հայաստանի տարբեր մարզերից:

Փառատոնը կանցնի քաղաքային տոնավաճառի ձևաչափով, որտեղ համտեսներից բացի կլինի կենդանի երաժշտություն, վարպետաց դասեր:

Փառատոնի կազմակերպիչ GotoArmenia տուրիստական նախագիծը տեղեկացնում է, որ
գաստրոնոմիկ քվեստի շրջանակներում հյուրերին կառաջարկեն կատարել խոհարարների հատուկ առաջադրանքները եւ մրցանակներ ստանալ:

Միջոցառման ծրագիրն ու տոմսերը հասանելի են հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին