Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում կանցկացվի ԳԱՌուն 4-րդ ֆուդ փառատոնը։ Այս տարի փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է։
Փառատոնի մասնակիցներն են Երեւանի եվրոպական եւ հայկական ռեստորանները («Ալյասկա», «Չինար», «Ոստան», «The Club», «Կիլիկիա», «Չայհոնա», «Կովկասի գերուհին»), Դիլիջանից՝ «ImToon», «Թավա», «Կճուճ» ռեստորանները, Ծաղկաձորից՝ «Կովկասի գերուհին»-ը, Արցախից՝ «Tumanyan’s Art Wine House»-ը:
Փառատոնը սկիզբ է առել Margaryan Business Group-ի ռեստորանային ցանցում՝ նպատակ ունենալով վերականգնել հայկական համային ավանդույթները եւ ստեղծել սննդի նոր սեզոն, որը դուր է գալիս թե զբոսաշրջիկներին, թե տեղացիներին:
Փառատոնի մասնակից ռեստորանները կներկայացնեն գառան մսով երեքական յուրահատուկ ուտեստ։
«Մի ամբողջ ամիս բացառիկ հնարավորություն կունենաք ծանոթանալու մատղաշ գառան մսով կերակրատեսակների պատրաստման տարբեր ոճերին։ Փառատոնի գործընկերն է լինելու հայկական գինու Meyron ապրանքանիշը. յուրաքանչյուր ճաշատեսակի հետ կմատուցվի մեկ բաժակ Արենի տեսակի գինի Ռինդ գյուղից (Վայոց ձոր)»,- նշում են փառատոնի կազմակերպիչները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: