×

Լուսանկարը՝ vox-cdn.com

«Կինդեր»-ի ներմուծումը ժամանակավորապես կարգելվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը(ՍԱՏՄ) այսօր հայտարարել է, որ ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի եւ շոկոլադային արտադրանքի ներմուծումը։

«Ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի եւ շոկոլադային արտադրանքի նկատմամբ։

Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) եւ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում եւ կներկայացվի լաբորատոր փորձաքննության:

Տրվել է նաեւ Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի եւ շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման: Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն»,- ասվում ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին