×

Լուսանկարը՝ https://vseomoskve.info/

Michelin ուղեցույցը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում

Ֆրանսիական Michelin ընկերությունը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում։

«Հաշվի առնելով ներկայիս ճգնաժամի լրջությունը՝ Michelin Guide-ի թիմը ստիպված որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում»,- հայտնել են ընկերությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Michelin որոշել է չհրապարակել Մոսկվայի ուղեցույցի թարմացումները եւ սառեցնել Ռուսաստանում իր գաստրոնոմիական ուղեցույցի զարգացման նախագծերը: Այս որոշումները որեւէ կերպ կասկածի տակ չեն դնում 69 ռեստորանների խոհարարների եւ թիմերի տաղանդը», - ասել են ընկերությունում:

2021թ. հոկտեմբերի 14-ին ներկայացվել էր Michelin-ի Մոսկվայի առաջին գաստրոնոմիական ուղեցույցը:

Դրանում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել էր 69 ռեստորան եւ սրճարան:

Երկու ռեստորան արժանացել էր Michelin-ի երկու աստղի՝ Իվան եւ Սերգեյ Բերեզուցկի եղբայրների Twins Garden-ը եւ Արտյոմ Եվստաֆյեվի եւ Արկադի Նովիկովի Artest-Chef's-ը:

Եւս 7 ռեստորան արաժանացել էր Michelin-ի մեկ աստղի.

«Сахалин»

Biologie

Savva

Grand Cru

«Белуга»

«Селфи»

White Rabbit:

Գնի եւ որակի գերազանց հարաբերակցությունը խորհրդանշող Bib Gourmand նշան էին ստացել Bjorn, Cevicheria, Delicatessen, Erwin, Eva, Flor, Geraldine, Hibiki, «Казбек», Lucky Izakaya, «Рыбторг», Tilda, «Уголек», Uilliams եւ Vani ռեստորանները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին