×

Լուսանկարը՝ https://www.squarespace.com/

Սեղանին աղ դնող սննդի օբյեկտները կարող են տուգանվել

ՀՀ առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է հանրային սննդի օբյեկտներում արգելել սեղանի վրա աղամանի առկայությունը՝ առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման:

E-draft.am-ում հանրային քննարկման ներկայացված նախագծում, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ hանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման աղամանի առկայությունը`առաջացնում է տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Ներկայացրած հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը կբերի աղի օգտագործումը չարաշահող անձանց քանակի նվազեցմանը եւ, որպես արդյունք, կբերի ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը։

Հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է սահմանված շեմը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին