×

«Իզվեստիա». Երեւանը Եվրոպայի նոր գաստրո մայրաքաղաքներից մեկն է

Ռուսական «Իզվեստիա» թերթը հրապարակել է  «Նռան համը. ինչու են ռուսները գնում Հայաստան» ծավալուն հոդվածը, որում անդրադարձ կա նաեւ գաստրոնոմիական ոլորտին։

«Համեղ սնվելու առումով, Հայաստանում, անշուշտ, ամեն ինչ լավ է. դժվար թե Ռուսաստանում որեւէ մեկին կարիք կա բացատրելու, թե ինչ է կովկասյան խոհանոցը եւ կովկասյան հյուրասիրությունը։ Սակայն Հայաստանը դա ոչ միայն (եւ ոչ այնքան) խորովածն ու կոնյակն է։ Դա հատկապես նկատելի է Երեւանում, որն իրավամբ կարելի է անվանել Եվրոպայի նոր գաստրոնոմիական մայրաքաղաքներից մեկը։ Տեղացի խոհարարները ձգտում են համատեղել ոչ միայն ավանդական ուտեստներ ու մթերքներ (օրինակ՝ ավելուկ, խաղողի տերեւ, տարբեր պանիրներ), այլեւ հայկական ավանդական խոհանոցին քիչ բնորոշ մթերքներ։

Այսպես, Երեւանի լավագույն ռեստորաններից մեկը Asador-ն է։ Իհարկե, ձուկն ու ներկրվում են, սակայն խոհարարների հմտությունը փոխհատուցում է բոլոր ծախսերը: Գերազանց մսային խոհանոց, որը համատեղում է հայկական խոհարարական ավանդույթները եվրոպական մոտեցման հետ, կարելի է համտեսել Wine Republic ռեստորանում, որը Երեւանի գուրմանները կուլտային են անվանում։ Ինչպես անունն է հուշում, այն առաջարկում է նաեւ գինիների բացառիկ ընտրանի՝ ինչպես ներմուծված, այնպես էլ հայկական»,- գրում է հոդվածի հեղինակ Վլադիսլավ Կռիլովը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին