×

«Խաչապուրիի ինդեքսը» հասել է պատմական առավելագույն ցուցանիշին

Վրաստանում մեկ հատ իմերեթական խաչապուրի պատրաստելու միջին արժեքը կազմել է 5,77 լարի, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։

Ամենամսյա «Խաչապուրիի ինդեքսը» հրապարակվում է Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի կողմից։

2021 թվականի հունվարի համեմատ խաչապուրիի պատրաստման արժեքն աճել է 23.7%-ով:

Ռեկորդային թանկացումը բացատրվում է խաչապուրիի բոլոր բաղադրիչների թանկացմամբ։ Մեկ տարվա ընթացքում Վրաստանում կարագը թանկացել է 23%-ով, պանիրը՝ 16%-ով, խմորիչը՝ 15%-ով, կաթը՝ 10%-ով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին