×

Լուսանկարը՝ https://all.accor.com/

Մոսկվայում խինկալի ուտելու առաջնություն կանցկացվի

«Սրճարան Խինկալնայա» ցանցը Մոսկվայում կանցկացնի խինկալի ուտելու առաջնություն, որի հաղթողը կստանա կես միլիոն ռուբլի (մոտ 6 500 դոլար):

Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա iPhone 13 Pro Max, իսկ երրորդ տեղի մրցանակը 50 հազար ռուբլու հավաստագիրն է, որը կարելի է ծախսել «Սրճարան Խինկալնայա»-ի ցանցում։

Մրցույթի խմբային փուլը կանցկացվի փետրվարի 15-ից մարտի 6-ը։ Եզրափակիչ դուրս կգան այն մասնակիցները, ովքեր 1 րոպեում ամենաշատ խինկալի կուտեն։

Եզրափակիչը կկայանա մարտի 13-ին. մասնակիցները 2 րոպեում պետք է հնարավորինս շատ խինկալի ուտեն։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին