×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանի ռեստորանները՝ երկու կարեւոր փոփոխության շեմին

Հայաստանի ռեստորանները կանգնած են երկու կարեւոր փոփոխության շեմին, որոնցից մեկը ուժի մեջ կմտնի 20 օրից, իսկ մյուսը՝ մարտին:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասել է, որ հունվարի 10-ին հրաման կհրապարակվի, որի համաձայն  հանրային վայրեր՝ սննդի օբյեկտներ, մշակութային օջախներ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ:

Նա նշել է, որ թեստը պետք է լինի կամ ՊՇՌ՝ արված վերջին 72 ժամվա ընթացքում կամ ռապիդ՝ արված վերջին 24 ժամվա ընթացքում:

Նախարարի հրամանը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո 15 օրվա ընթացքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր կառավարության նիստում ասել է, որ մարտից արգելվելու է նաեւ ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում՝ ներառյալ բացօթյա սրճարաններում եւ այլն։

«Տնտեսվարողները եւ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն սրան»,- ասել է նա։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին