×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայտնի է Hard Rock Cafe-ի երեւանյան հասցեն

Այսօր տեղադրված գովազդային պաստառները վկայում են, որ երեւանյան Hard Rock Cafe գործելու է Պուշկինի 3ա հասցեում:

Մի քանի տարի առաջ այդ շենքում էր տեղակայված «Վիտամին» ակումբը, իսկ 2000-ականների սկզբին «կլոր շենքում» ռոք-ակումբ էր գործում:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) պաշտոնապես հայտնեց «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հետ համատեղ ծրագրով Hard Rock Cafe բրենդի Երեւան մուտքի մասին:

«Համաշխարհային ճանաչում ունեցող նման ընկերության ֆրանչայզի բացումը Երեւանում ոչ միայն լավ նվեր կլինի հայ սպառողի եւ մայրաքաղաքի հյուրերի համար, այլեւ նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի եւ սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Ռոքի ավանդույթներն իրենց տունը կվերագտնեն Հայաստանում։ Ուրախ կլինենք Երեւանը դարձնել նոր գրավիչ կետ Hard Rock Cafe-ի բոլոր սիրահարների համար», - ասել էր «Ֆուդ Ռեփաբլիքի» հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

GastroVino-ի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան կայցելեն Hard Rock Cafe International ընկերության ներկայացուցիչները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին