Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) պաշտոնապես հայտնել է «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հետ համատեղ ծրագրով Hard Rock Cafe բրենդի Երեւան մուտքի մասին:
Օրերս «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը Hard Rock International ընկերության հետ ստորագրել է Ֆրանչայզինգի պայմանագիրը։
ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է COVID-19-ի տնտեսական հետեւանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։
ԱՆԻՖ-ի եւ «Ֆուդ Ռեփաբլիք»- ի միջեւ պայմանագիրը կնքել են ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն Բելլա Մանուկյանը եւ «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանը։
Բելլա Մանուկյանը եւ Արսեն Հովհաննիսյանը | Լուսանկարը՝ ԱՆԻՖ
Hard Rock Cafe Yerevan-ի բացումը Երեւանում նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակում:
«Համաշխարհային ճանաչում ունեցող նման ընկերության ֆրանչայզի բացումը Երեւանում ոչ միայն լավ նվեր կլինի հայ սպառողի եւ մայրաքաղաքի հյուրերի համար, այլեւ նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացման գործում՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի եւ սպասարկման որակի կառավարման ոլորտներում։ Ռոքի ավանդույթներն իրենց տունը կվերագտնեն Հայաստանում։ Ուրախ կլինենք Երեւանը դարձնել նոր գրավիչ կետ Hard Rock Cafe-ի բոլոր սիրահարների համար», - ասել է Արսեն Հովհաննիսյանը:
ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը գոհունակություն է հայտնել նման հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու առիթով.
«Վստահ ենք, որ պետական աջակցությունն առավել արդյունավետ է, երբ բիզնեսն ինքն ունի ընդլայնման, նոր նախաձեռնության տեսլական եւ պատրաստակամություն։ Մեր գործընկերների փորձն ու աշխարհահռչակ բրենդի ներկայությունը մայրաքաղաքում ոչ միայն հաջող բիզնես ծրագիր կդառնա, այլեւ կնպաստի Երեւանի տուրիստական գրավչությանը»։
ԱՆԻՖ-ը համաֆինանսավորում է ծրագիրը՝ 48% մասնակցության չափով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: