«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում գործող «ՄեգաՖուդ» ընկերությունը շուկա է հանել «Կաթնա» (Katna) հայկական պանիրները:
«Կաթնա»-ն 100% բնական կաթից է: Այն 60 օր հասունացում է անցնում հատուկ ջերմային ռեժիմում՝ 0-50C եւ 80% խոնավության պայմաններում, ապա մթերման ջերմամեկուսիչ մեքենաների, այնուհետեւ առաքման հատուկ մեքենաների միջոցով մուտք գործում Երեւանում եւ մարզերում գտնվող խանութներ:
«Հայ սպառողն արժանի է լավագույնին: Մենք ցանկանում ենք ժամանակակից տեխնոլոգիաների համադրմամբ ավանդական հայկական պանիրը բարձր որակով ու փաթեթավորմամբ ներկայացնել հայ սպառողներին, հայկական հենքով բարիք ստեղծել համայնքի համար` իր տնտեսական ու սոցիալական արդյունքներով: Ուրախ եմ արձանագրել, որ շուրջ մեկ տարի տեւած ինտենսիվ աշխատանքներից հետո այսօր արդեն շուկա ենք մուտք գործում: Հատուկ շնորհակալությունս կուզենայի հղել նախագծի թիմին՝ այն առանցքային մարդկանց, ովքեր ոչ մի ջանք չեն խնայել «Կաթնա»-ին կյանք տալու համար: Առանց նրանց ջանքերի, այս նախագիծը հնարավոր չէր լինի կյանքի կոչել»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
«Կաթնա»-ի հերոսուհին Նարեն է, աշխատասեր, կրթված ու նպատակասլաց հայուհի, որը կարեւորում է առողջ ու բնական սննդամթերքը, վերջինիս էսթետիկական մատուցումը: Նարեն ճամփորդում է աշխարհով մեկ, բացահայտում նորն ու հետաքրքիրը, միեւնույն ժամանակ նա կայուն համոզմունք ունի, որ հայկական պանիրը յուրահատուկ համ ու ավանդույթներ ունի, ու եթե պահպանվեն պանրի մշակման չափորոշիչները, անարատ ու բնական հենքը, հայկական «Լոռին» ու «Չանախը» միջազգայնորեն մրցունակ եւ ճանաչելի կդառնան:
«Կաթնա»-ի բրենդինգը կատարել է «Ինդիգո» հայկական ընկերությունը, որն էլ համադրել է ապրանքատեսակները ըստ բրենդավորման գույների, որտեղ կանաչ փաթեթավորումը խորհրդանշում է Հայաստանի բնությունը, կապույտը` «Կաթնայի» ազնվության գույնն է, այն, որ «Կաթնա»-ն օգտագործում է 100% բնական բաղադրիչ, իսկ մանուշակագույնը` «Կաթնա» պանիրների բարձր որակը:
Լուսանկարը՝ «Գալաքսի»
«Մեր թիմը հետազոտական եւ փորձարարական աշխատանքների բավականին լուրջ փուլերով է անցել, որտեղ համադրվել են սպառողական վարքաբանությունը, մարդկանց պահանջմունքներն ու շուկայի առաջարկն իր որակական բաղադրիչներով: Այսօր մենք վստահությամբ ասում ենք, որ «Կաթնա»-ն միջազգային բարձր չափորոշիչներով հայկական պանիր է, որը կարող է գոհացնել նոր որակ ու ապրելակերպի ձգտող հայ սպառողներին` բնական, օգտակար ու միեւնույն ժամանակ հասանելի կաթնամթերքի առաջարկով», - ասել է «ՄեգաՖուդ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արմինե Ենգիբարյանը:
«Կաթնա» պանիրները` «Լոռի», «Չանախ», եւ «Սուլուգունի» տեսակներով, արտադրվում են «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ընկերությունում, որը հիմնադրվել է 1937թ-ին: «Մեգաֆուդի» հետ համագործակցությամբ 2019 թվականին գործարանում լայնածավալ ներդրումներ են կատարվել` «Կաթնա» պանրի արտադրման նպատակով նոր արտադրամասի ստեղծմամբ եւ վերազինմամբ: Նոր արտադրամասը մեկ օրում երեք հերթափոխի ընթացքում մինչեւ 60 տոննա կաթ վերամշակելու հնարավորություն ունի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: