×

SEASONS SWEETLAND-ը ներկայացնում է. «Փարիզ-Բրեստ»

«Երեմյան Փրոջեքթսի» շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը GastroVino-ի ընթերցողներին պարբերաբար կներկայացնի Ֆրանսիայի եւ Իտալիայի շունչը փոխանցող թխվածքները, որոնք հայտնի են աշխարհում ու արդեն հասանելի նաեւ SEASONS SWEETLAND-ի այցելուներին:

Առաջինը «Փարիզ-Բրեստ» ֆրանսիական հայտնի աղանդերն է:

Ծնվելով գաստրոնոմիկ գրավչության բնօրրան Փարիզում՝ այն դարձել է տարբեր հրուշակագործների ոգեշնչման աղբյուր, իսկ երեւանյան SEASONS SWEETLAND-ում ներկայանում է նոր տեսքով եւ յուրովի մատուցմամբ։



Կարամելիզացված պնդուկը, որը մանրացվում ու վերածվում է պրալինի, յուրահատուկ համ ու անկրկնելի բույր է հաղորդում կրեմին: Վերջինն էլ, տեղավորվելով փքուն խմորի մեջ, ամբողջացնում է նրբահամ խմորեղենի շքեղ ու եթերային տեսքը՝ ջերմ հույզեր ու հաճելի զգացողություններ պարգեւելով ճաշակողներին:

«Փարիզ-Բրեստ» ստեղծվել է ավելի քան մեկ դար առաջ: 1910 թվականին հեծանվի ակը խորհրդանշող աղանդերը ստեղծել է ֆրանսիացի շեֆ խոհարար Լուի Դուրանը՝ նվիրելով այն Փարիզ-Բրեստ-Փարիզ հեծանվավազքի այն մասնակիցներին, որոնց հաջողվել էր հաղթահարել 1200 կմ երթուղին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին